«Էրգրի համի հիշողություն»

«Էրգրի համի հիշողություն» ազգային ուտեստի փառատոն

 

Իրականացվում է՝ 2013 թվականից

Իրականացնող կազմակերպություն՝ «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա» ՀԿ

Իրականացման վայր՝ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնք

Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն

Ծրագրի /Միջոցառման/ համառոտ նկարագրություն

Ավանդական դարձած այս փառատոնի ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ (Նոր Արթիկ, Սուսեր, Զարինջա, Ցամաքասար, Թաթուլ, Արտենի, Մաստարա, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ համայնքները, Աշտարակ քաղաք, Մուղնի գյուղ) ներկայացնում են ազգային ուտեստներով լի սեղաններ: Զուգահեռ ցուցադրվում են ոչ միայն ներկա, այլև անցյալի՝ Արևմտյան Հայաստանի բնակավայրերին բնորոշ կերակրատեսակներ, այդ թվում՝ Սասուն, Մուշ, Վան, Կարս, Էրզրում, Ալաշկերտ, Խոյի Սալմաստ գավառ, Ցրոնք, Շենիկ տարածքների խոհանոցային մշակույթը և առանձին կերակրատեսակների պատրաստման ընթացքը:

Այս փառատոնի իրականացումը նպաստում է հասարակության տեղեկացվածությանն ավանդական խոհանոցում մթերքների մշակման, պահպանման, համեմունքների համադրման, կերակրատեսակների պատրաստման, դրանց տոնածիսական նշանակության վերաբերյալ: