«Հայաստանը խաղաղության խաչմերուկում»

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոն

 

Իրականացվում է՝ 2012 թվականից

Իրականացնող կազմակերպություն՝ «Ավանդական Տոների Վերածնունդ» ՀԿ

Իրականացման վայրը՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Երևան

Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն

 

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոնն արդեն դարձել է ավանդական և իր հաստատուն տեղն ունի ազգային կատարողական արվեստի պահպանմանն ու հանրահռչակմանը միտված մշակութային միջոցառումների շարքում: Այն հնարավորություն է տալիս ոչ միայն պահպանել ազգային կատարողական արվեստը, այլև ունենալով միջազգային ձևաչափ՝ ապահովում է այլ ժողովուրդների ֆոլկլորային արվեստին հաղորդակցվելու մատչելիություն և նպաստում միջմշակութային երկխոսությանը:

«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» փառատոնին հայաստանյան խմբերի հետ մեկտեղ մասնակցում են արտերկրի ազգագրական երգի և պարի խմբեր:

khagh. khachmeruk 1 khagh. khachmeruk 3