«Հացի փառատոն»

«Հացի փառատոն»

Իրականացվում է՝ 2013 թվականից

Իրականացնող կազմակերպություն՝ «Մ. Նալբանդյանի անվան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ

Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն

Փառատոնի աշխատանքներին համագործակցող կառույցներ

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն

ՀՀ Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն

Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունք

 

Հացի փառատոնի ընթացքում իբրև պաշտամունքային նշանակություն ունեցող մշակութային կարևոր բաղադրիչ` ներկայացվում է հացը տարբեր դրսևորումներով և գործառույթներով՝ վկայություններ մատենագիտական սկզբնաղբյուրներում, Սուրբ Գրքում, հայ ժողովրդական դյուցազնավեպում, հայ ժողովրդի սովորութամշակութային կենցաղում և ժողովրդական պատկերացումներում։

Փառատոնի շրջանակներում տեղի է ունենում թոնրի հիմնարկեք, հմուտ հացթուխների կողմից հացարարման վարպետության դասեր, ավանդական հարսանյաց հանդես կամ օրհնության պսակ թոնրի շուրջը։ Լավաշը ներկայացվում է իբրև բարօրության խորհրդանիշ, նորապսակների հետագա կյանքի բարեբերության նշանակ։

Հացի փառատոնի նպատակն է միավորել մարդկանց, տոնը դարձնել հոգեվիճակ, դարձ կատարել դեպի այն արժեքները, որոնք ապրեցնող են և վկայում են մեր ժողովրդի արարող ոգին: Միաժամանակ կարևորվում է մարզի մշակութային կյանքի աշխուժացումը, ավանդական մշակութային արժեքների պահպանումն ու փոխանցումը։

«Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը 2014 թ. ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ—ի մարդկության ոչ նյութական մշակութայինժառանգության ներկայացուցչական ցանկում:

haci paraton 2 haci paraton 3