«Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթն Արցախի դպրոցներում հանդես է գալիս համերգային ծրագրով

«Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթի նախաձեռնությամբ և ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ համույթը, կարևորելով ազգային մշակույթի պահպանումն ու տարածումը, Արցախի 15 դպրոցներում հանդես է գալիս համերգային ծրագրով:

Այս  մասին  ասել է «Տնջրե»  ավանդական երգի ու պարի համույթի   պարուսույց   Մանուկ Հարությունյանը:  Համերգային  ծրագրի  մեկնարկը  տրվել   է  ապրիլի  9-ին՝ Մարտակերտի շրջանի Առաջաձոր և Վանքգյուղերից:
Նա  նշել  է, որ ծրագրի  շրջանակներում  համույթի  անդամները   ներկայացնում են հայ ազգային երգերն ևպարերը, ինչպես նաև պատմում  դրանց  առաջացման  պատմությունները,  և բացատրում պարերի   կատարման ճիշտ շարժումներն  ու   ձևերը:
Այն  հարցին,  թե  ինչպես  են  ընտրվել   հանրապետության  15  դպրոցները,  մեր  զրուցակիցը պատասխանել  է, որ    դրանք  այն  կրթօջախներն  են, որտեղ  ուսուցանվում  է  «Ազգային երգ ու պար» առարկան: Ընտրված դպրոցների 5-րդ և 6-րդ դասարաններում առարկան ուսուցանվում  է  դեռևս   2017թվականից:
 
Մ. Հարությունյանը  ասել  է  նաև, որ    ծրագիրը  շարունակական  բնույթ  է  կրելու:
Նյութի աղբյուրը՝ https://artsakhpress.am