Կոչում, աստիճան շնորհելու ծեսեր

timthumb-28Կոչում, աստիճան շնորհելու ծեսերը մասնագիտական որակապես ավելի բարձր մակարդակի առաջընթացն ու զգալի վաստակն արձանագրող արարողություններն են:
Գիտական կոչում, աստիճան շնորհելու ծեսերը գիտական նոր որակի առաջընթացն արձանագրող կամ գիտության զարգացման հարցում ունեցած վաստակի արժևորման արարողություններն են:
Գիտությունների թեկնածու աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը գիտական թեզի մասնագիտական քննություն է, որն ուղեկցվում է հատուկ արարողակարգով և հաջող ելքի պարագայում այս փուլն անցնողի համար երաշխավորում է մասնագիտական ճանաչում, իրավունքներ և արտոնություններ:
Գիտությունների դոկտոր աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանությունը գիտական թեզի մասնագիտական քննություն է, որն ուղեկցվում է հատուկ արարողակարգով և հաջող ելքի պարագայում այս փուլն անցնողի համար երաշխավորում է որոշակի մասնագիտական ճանաչում, իրավունքներ և արտոնություններ:
Զինվորական կոչում, աստիճան շնորհելու ծեսերը մարտական առաջընթացը կամ առանձնահատուկ ձեռքբերումները և ներդրումն արձանագրող համապատասխան արարողություններն են:
Զինվորական կոչում շնորհելու ծեսեր:
Մարտական շքանշանների հանձման արարողություններ:
Հոգևոր աստիճանի ձեռնադրությունները ենթադրում են եկեղեցական արարողակարգ, որի ընթացքում հոգևոր դասի ներկայացուցչին տրվում է այլ` ավելի բարձր, հոգևոր աստիճան:
Հայ առաքելական եկեղեցու հոգևոր աստիճանների ձեռնադրման արարողակարգ (օր.` դպիրի, սարկավագի, քահանայի, վարդապետի, եպիսկոպոսի, պատրիարքի, կաթողիկոսի ձեռնադրություններ):