Նվագարվեստ

944070_924068847700027_4345795718158701233_nԻր մեջ ամփոփում է դարերի խորքից եկող հայ ժողովրդի կենցաղում տարածված հայկական ժողովրդական, նաև դասական և այլ նվագարանների վրա կատարվող ամբողջական, ավարտուն հորինվածքներ:
Տրոհվում է երեք բաղադրիչների.
1. կենցաղային ազդեր, 2. ժողովրդական նվագներ, 3. գուսանաաշուղական նվագարանային երաժշտություն:
Կենցաղային ազդեր: Սրանք ժողովրդի կենցաղում իրերի, մարդու մարմնի մասերի (ձեռքեր, ոտքեր), հարկանային, փողային կամ լարային նվագարանների միջոցով արտաբերվող կոմունիկացիոն-ազդերի, ազդանշանների ելևէջաչափական կառույցներն են, որոնք ընդգրկում են մեկ-երկու հնչյունից մինչև մեկ երաժշտական ֆրազ ծավալ:
Ժողովրդական նվագներ: Սրանք գյուղական և քաղաքային կենցաղին հատուկ երաժշտական ավարտուն միտք արտահայտող նվագարանային դրսևորումներն են: Ընդգրկում է 2 ստորաբաժանում՝ ծիսական և աշխատանքային:
Ծիսական նվագներ.
Հարսանեկան.
Սահարիներ,
□Միսմորթեքի□ նվագներ,
Հարսանեկան երթերի,
Կոխի:
Հուղարկավորության.
Հուղարկավորության երթի,
Երբ իջեցնում են գերեզման:
Տոնական կենցաղային.
Լարախաղացների ներկայացումներին ուղղորդող,
Մարզական նաև տղայական խաղերին (լախտի, հավալլա և այլն) ուղղորդող:
Աշխատանքային.
Որսորդական ազդանշանային մեղեդիներ,
Ոչխարի կանչեր (անասուններին մեկտեղելու հովվի բլուլի նվագներ):
Գուսանաաշուղական նվագարանային հորինվածքներ: Ընդգրկում է աշուղների (նաև մերօրյա գուսանների) նվագարանային ստեղծագործությունները՝ հետևյալ ենթատեսակներով.
ա) պալատական աշուղների նվագարանային հորինվածքներ,
բ) աշուղական մրցույթների ժամանակ հնչող նվագարանային հորինվածքներ: