Երկնային լուսատուներ

2Երկնային լուսատուներ. համակարգը ներառում է արևի, լուսնի և աստղերի հետ կապված ժողովրդական պատկերացումները և դրանց պաշտամունքային դրսևորումները:
Արև.
Պայծառությունը և սկավառակի շուրջ գունային օղակները տարվա հաջող կամ անհաջող բերրի կամ ոչ բերրի լինելու նշան,Արևով երդվելը, Աղոթելիս դեմքով արևին ուղղվելը, Արևի խավարումը որպես աղետի, պատերազմի կամ նշանավոր անձի մահվան նախանշան և այլն:
Լուսին.
Լուսնի վտանգավոր փուլերի հետ կապված պատկերացումներ (Օրինակ` Աճող Լուսնի ժամանակ նայում են դրամին, որ շատանա, բույսին, որ աճի և այլն),
Կիսալուսնի դիրքի և եղանակի միջև եղած կապը, երեխային լուսնին ցույց տալը,
Լուսնաձև զարդերը որպես նորալուսնից պաշտպանվելու եղանակ:
Աստղեր.
Աստղի և մարդու ճակատագրի միջև եղած կապը,
Գիսավոր աստղի և նշանավոր մարդու ծննդի կապը,
Աստղն ընկնելու և մարդու մահվան միջև եղած կապը,
Աստղն ընկնելիս նպատակ պետք է պահել, որ խնդրանքը կատարվի,
Հարդագողի ճանապարհը քավորից հարդ գողացող սանամոր կաթից է առաջացել: