Նորօրյա

543Նորօրյա տոներ համարվում են խորհրդային և անկախացման շրջանում ստեղծված տոները: Նորամուտ տոները գործնականում մասսայական արձագանք գրեթե չունեն: Դրանց մի մասի արարողակարգերն ու ծիսակարգերը ծանոթ չեն բնակչությանը, և մարդկանց հիմնականում բաժին է ընկնում ոչ թե մասնակցի, այլ հանդիսատեսի կարգավիճակ: Սրանք պայմանականորեն բաժանվում են հետևյալ ենթախմբերի.
Պետական-հասարակական տոներ և հիշատակի օրեր.
ՀՀ Սահմանադրության օրը նշվում է հուլիսի 5-ին և ոչ աշխատանքային օր է:
Հանրապետության տոնը Հայաստանի առաջին հանրապետության օրն է, նշվում է մայիսի 28-ին և ոչ աշխատանքային օր է:
Անկախության տոնը Հայաստանի երրորդ հանրապետության տոնն է, նշվում է սեպտեմբերի 21-ին և ոչ աշխատանքային օր է:
Հաղթանակի և խաղաղության տոնը նշվում է մայիսի 9-ին: Տոնը խորհրդանշում է Շուշիի հաղթանակը և խորհրդային ժամանակաշրջանից անցած Խորհրդային Միության հաղթանակը ֆաշիզմի դեմ: Այն ոչ աշխատանքային օր է:
Մայրենի լեզվի օրը նշվում է փետրվարի 21-ին:
Վերջին զանգը տարվա միջնակարգ դպրոցների շրջանավարտների զանգվածային մասնակցությամբ անցկացվող տոն է և նշվում է մայիսի 25-ին:
Գիտելիքի և դպրության օր նշվում է սեպտեմբերի 1-ին:
Երեխաների իրավունքների պաշտպանության օրը նշվում է հունիսի 1-ին:
Աշխատանքի օրը նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր է, անցել է խորհրդային շրջանից (աշխատավորության օր):
Կանանց տոնը նշվում է մարտի 8-ին, անցել է խորհրդային շրջանից:
Մայրության և գեղեցկության տոնը նշվում է ապրիլի յոթին, համապատասխանում է ավանդական տոնացույցի սուրբ Կույսի Ավետման տոնին:
Ադրբեջանում կազմակերպված ջարդերի զոհերի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր, նշվում է փետրվարի 28-ին:
Ցեղասպանության զոհերի հիշատակի օր, նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր է:
Երկրաշարժի զոհերի օրը նշվում է դեկտեմբերի 7-ին:
Մասնագիտական տոներ. նվիրված են տարբեր մասնագիտություններին, այդ թվում` զինվորական և քաղաքացիական ծառայություններին: Մասնագիտական տոների մեծ մասը տեղ չի գտել ՀՀ օրենքով սահմանված պետական տոնացույցում:
Բանակի օրը նշվում է հունվարի 28-ին, ոչ աշխատանքային օր է:
Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին:
Ուսուցչի օրը նշվում է հոկտեմբերի 1-ին:
Թանգարանների օրը նշվում է մայիսի 18-ին:
Բժիշկների օր:
Օտարամուտ համարվում են հետանկախացման շրջանում մուտք գործած օտար տոները:
Սուրբ Վալենտինը նշում է փետրվարի 14-ին:
Քրիսմոսը (Քրիստոսի Ծննդյան տոնը` ըստ Կաթոլիկ եկեղեցու) նշում է դեկտեմբերի 25-ին: