Երգարվեստ

Seyid_Shushinski_ansamblԵրգարվեստ. Ներկայացնում է շեշտ ու հանգով, չափ ու կշռով ամբողջացած բանահյուսական և երաժշտական (պարերգերում, ծիսաշարերում և դրանց հարող երգատեսակներում նաև` շարժական) տեքստերի համաձույլ կերտվածքներ: Տրոհվում է 4 բաղադրիչների՝ կենցաղային կանչեր, ժողովրդական երգարվեստ, ժողովրդապրոֆեսիոնալ երգարվեստ և պրոֆեսիոնալ երգաստեղծություն:
Կենցաղային կանչերը ներկայացնում են ժողովրդի առօրյա կենցաղում տեղ գտած մարդկային ձայնի՝ կոկորդի միջոցով արտաբերվող հաղորդակցման ազդանշանային խորհրդանիշերի խոսքաելևէջաչափական միաձույլ, փոքրածավալ (մեկ, երկու հնչյունից մինչև մեկ երաժշտական ֆրազ) կառույցներ:
Ձայնով՝ կոկորդով կամ սուլոցով, արտաբերվող երգային ազդանշաններ:
Ընտանի կենդանիներին ուղղված կանչ-հորդորներ:
Քաղաքների կամ գյուղերի փողոցներում, բակերում հնչող մանրավաճառների կանչեր:
Ժողովրդական երգարվեստը գյուղական կամ քաղաքային կենցաղում երաժշտախոսքային (նաև պարային և թատերային գործողությունների շարժական տեքստերի) միաձույլ, տիպային ելևէջաչափական կառույցներ ունեցող, և լիարժեք ավարտուն միտք արտահայտող դրսևորումն է՝ հետևյալ ենթատեսակներով`
Ծիսական երգեր.
Տոմարական-օրացուցային.
Ամանորի,
Պասի կամ պահքի,
Զատկի կամ Համբարձման,
Տերընդեզի,
Ծաղկազարդի,
Ջանգյուլումի,
Վարդավառի:
Տոհմային-ընտանեկան.
Ծնունդ,
Կնունք,
Հարսանիք.
Փեսայի, հարսի և այլ գովքեր,
Հարսնառի երգեր,
Կատակերգեր,
Պարերգեր:
Հուղարկավորություն.
Լացեր կամ լալիքներ,
Ողբերգեր,
Վիպական երգեր.
Պատմական և կենցաղային պատմողական երգեր,
Պատմա-հայրենասիրական երգեր:
Աշխատանքային երգեր.
Որսորդական,
Ձկնորսական:
Երկրագործական.
Գութաներգեր,
Կալի երգեր,
Սայլերգեր,
Քաղհանի,
Չանաքի:
Կանանց առտնին աշխատանքային.
Սանդի,
Կթի,
Խնոցու,
Երկանքի,
Բուրդ գզելու,
Ճախարակի:
Տղամարդկանց արհեստների հետ կապված:
Բանաստեղծների տեքստերով երգեր.
Պանդխտության,
Զինվորագրության,
Հայդուկի,
Կատակերգեր,
Սիրերգեր,
Պարերգեր:
Մանկան խնամքի հետ կապված.
Մանկատածության և տղաբերքի,
Օրորերգեր,
Մանկան լոգանքի,
Մանկախաղաց:
Մանկական երգեր.
Ճոճանակի,
Համրանքի (հաշվերգեր),
Բառախաղ-երգեր:
Գուսանաաշուղական (ժողովրդապրոֆեսիոնալ) երգարվեստ: Ընդգրկում է վիպասացների, միջնադարյան գուսանների, աշուղների, ինքնուս ստեղծագործողների հորինվածքները՝ հետևյալ ենթատեսակներով.
Վիպասացների երգարվեստ.
Դյուցազնավեպ (էպոս),
Դյուցազներգեր:
Միջնադարյան գուսանների և աշուղների (նաև մերօրյա գուսանների) հորինվածքներ.
Խոհափիլիսոփայական,
Բարոյախրատական,
Պատմա-հայրենասիրական,
Ծիսական,
Երգիծական-կատակային,
Կենցաղային,
Սիրային,
Երգ-հանելուկներ (աշուղական մրցույթների ժամանակ),
Երգեր՝ աշուղական հեքիաթներից ու սիրավեպերից:
Գյուղական և քաղաքային կենցաղում 20-21-րդ դարերում ձևավորված աշուղական ստեղծագործությունից էապես զանազանվող ինքնուս ստեղծագործողների հորինվածքներ:
Պրոֆեսիոնալ (մոնոդիկ) երգարվեստ: Ընդգրկում է միջնադարյան տաղերգուների երգարվեստը, ինչպես նաև հայ հոգևոր երգաստեղծությունը՝ հետևյալ ենթատեսակներով.
Միջնադարյան տաղերգուների հորինվածքներ.
Հոգևոր տաղեր,
Աշխարհիկ տաղեր:
Հոգևոր երգարվեստ.
Սաղմոսներ,
Շարականներ,
Պատարագի երգեցողություն: