3xndzor-p

Երկնքից Երեք Խնձոր Ընկավ․․․ Հեքիաթասացության և Բարբառի Փառատոն

3xndor-cover

Իրականացվում է՝ 2009 թվականից

Իրականացնող կազմակերպություն՝ «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ

Իրականացման վայր՝ ՀՀ մարզեր և Երևան քաղաք

Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն

«Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի ամենամյա մրցույթ-փառատոնի ծրագիրը միտված է հեքիաթասացության, բանավոր խոսքի  մշակույթի վերակենդանացմանը՝ իբրև բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոցի, երիտասարդության ստեղծագործական կարողությունների բացահայտման խրախուսմանը, Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթի ճանաչմանն ու նպաստել մշակութային երկխոսությանը:

Փառատոնի կարևոր նախապայմանն է հայերենի այն բարբառների և խոսվածքների կիրառումը, որոնք այսօր  հնարավորություն չունեն կենցաղավարելու իրենց պատմական հայրենիքում /Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի բարբառները/:

«Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի մրցույթ-փառատոնին մասնակցում են ինչպես ՀՀ մարզերը, Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, այնպես էլ սփյուռքահայ գաղթօջախները: Մասնակցության համար չկա որևէ տարքային կամ այլ սահմանափակում:

2013 թ. «Երկնքից երեք խնձոր ընկավ…» հեքիաթասացության և բարբառի փառատոնը հաղթող է ճանաչվել ԻԿՕՄ–ի (Թանգարանների միջազգային կոմիտե) գագաթնաժողովի շրջանակներում իրականացվող ՍԵԿԱ–ի (ԻԿՕՄ–ի Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտե) հայտարարած «Լավագույն փորձ» մրցույթում (Best Practice AWARD) և ընդգրկվել աշխարհի «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում:

Տոլմայի Համահայկական Փառատոն

tolma-cover

<<Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և Պահպանման>> Հ/Կ-ն ամեն տարի, սկսած 2011թ-ից կազմակերպում է Տոլմայի Համահայկական Փառատոնը: Նպատակներն են աշխարհին ավելի ճանաչելի դարձնել Տոլման, կազմակերպել համահայկական տոն, հավաքագրել մոռացված կամ քիչ կիրառելի բաղադրությամբ տոլմաների տեսակները:

ginu-paraton

Արենի Գինու Փառատոն

wine-areni-paraton

ՀՀ կառավարության 2021 թ. նոյեմբերի 4-ի N 1825-Ն որոշմամբ՝ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած որոշման նախագիծը:

 

«Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ:

 

Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվել է, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին օրենքի դրույթներով:

 

Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը կազմված էր 12 տարրերից («Կարոս խաչ» վիպերգ, «Լարախաղացություն (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգեր», «Ավետիս», «Խաչբուռ», «Ասեղնագործություն», «Բարեկենդան», «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն», «Գյումրվա կլկլան (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոն», «Պարկապզուկ (տիկ)», «Կոխ ըմբշամարտ»): Դրանք համալրվել են ևս 8 արժեքներով՝ «Գինու կարասի կիրառման ավանդույթ», «Թաղիքագործություն», «Ավանդական ձիախաղեր», «Հայաստանի հույն ազգաբնակչության պոնտիերեն բարբառ», «Շուլալ կարպետ», «Ուդ», «Քամանի և քեմանո» և «Հազարա­շեն»:

 

Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառվում են հայ ժողովրդի մշակութային ինքնատիպությունն ու ազգային ինքնությունը առանձնահատուկ արտահայտող ավանդական մշակույթի տարրերը: Այդ արժեքների պահպանությունը, հանրահռչակումը մեծապես նպաստում են ազգային մշակութային ժառանգությունը սերունդներին փոխանցելու և միջազգային ասպարեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործընթացին:

 

Տեղեկանք: ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերը թարմացվում են պարբերաբար: Դրանք կազմվում են ՀՀ տարբեր համայնքներում պարբերաբար իրականացվող դիտանցումների, մոնիթորինգների, գիտական մեթոդաբանությամբ իրականացվող դաշտային հետազոտական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների, պետական, հասարակական, կրթական և մշակութային կազմակերպությունների, համայնքների, խմբերի, մշակույթի կրողների և կիրառողների առաջարկների հիման վրա: Առաջարկները քննարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի նիստերի ընթացքում, այնուհետև ներկայացվում են ՀՀ կառավարության հաստատմանը:

hacp

Հացի Փառատոն

haccover

Իրականացվում է՝ 2013 թվականից

Իրականացնող կազմակերպություն՝ «Մ. Նալբանդյանի անվան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ

Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն

Փառատոնի աշխատանքներին համագործակցող կառույցներ

  1. ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն
  2. ՀՀ Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
  3. Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունք

Հացի փառատոնի ընթացքում իբրև պաշտամունքային նշանակություն ունեցող մշակութային կարևոր բաղադրիչ` ներկայացվում է հացը տարբեր դրսևորումներով և գործառույթներով՝ վկայություններ մատենագիտական սկզբնաղբյուրներում, Սուրբ Գրքում, հայ ժողովրդական դյուցազնավեպում, հայ ժողովրդի սովորութամշակութային կենցաղում և ժողովրդական պատկերացումներում։

Փառատոնի շրջանակներում տեղի է ունենում թոնրի հիմնարկեք, հմուտ հացթուխների կողմից հացարարման վարպետության դասեր, ավանդական հարսանյաց հանդես կամ օրհնության պսակ թոնրի շուրջը։ Լավաշը ներկայացվում է իբրև բարօրության խորհրդանիշ, նորապսակների հետագա կյանքի բարեբերության նշանակ։

Հացի փառատոնի նպատակն է միավորել մարդկանց, տոնը դարձնել հոգեվիճակ, դարձ կատարել դեպի այն արժեքները, որոնք ապրեցնող են և վկայում են մեր ժողովրդի արարող ոգին: Միաժամանակ կարևորվում է մարզի մշակութային կյանքի աշխուժացումը, ավանդական մշակութային արժեքների պահպանումն ու փոխանցումը։

«Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը 2014 թ. ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ—ի մարդկության ոչ նյութական մշակութայինժառանգության ներկայացուցչական ցանկում:

gatap

Գաթայի Փառատոն

gata-cover

Գաթան հայկական ազգային հրուշակեղեն է, որի խմորը պատրաստում են ալյուրով, կարագով և մածնով, իսկ լցոնը՝ խորիզը, կարագով և շաքարավազում։ Հայաստանում կան գաթայի շատ տարատեսակներ, որոնց կարող եք ծանոթանալ և նույնիսկ համտեսել «Գաթայի փառատոն»-ին:

Փառատոնի առթիվ պատրաստվում և հյուրեին է ներկայացվում ամենամեծ գաթան, որն այնուհետև բաժանվում է փառատոնի հյուրերին։

Լինում է գաթայի պատրաստման մրցույթ, համերգային ծրագիր, ինչպես նաև արհեստի և արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք։

arhestner-p

Արհեստների և Արվեստների Փառատոն Դիլիջանում

arhestner-cover

Դիլիջանում անցկացվող արվեստի եւ արհեստների փառատոնը նպաստում է տարածաշրջանի արվեստի եւ արհեստների, այդ թվում, դեկորատիվ արվեստի, խեցեգործության, դարբնագործության, փայտամշակման եւ ազգային խոհանոցների զարգացմանը: Այցելուները կարող են նաեւ փորձել գորգագործություն եւ տեսնել տարբեր հայկական գորգեր, որոնցից շատերը բացօթյա ցուցադրման համար բերված թանգարանային հավաքածուներից են: Այս փառատոնը զբոսաշրջիկների համար կատարյալ վայր է, որտեղ միավորվում են ավանդական եւ ժամանակակից հայկական մշակույթը: