Մայիսի 21-ին Վրաստանի պարարվեստի միությունը Թբիլիսիում իրականացրեց «Գարնան մեղեդի» փառատոնը, որին մասնակցում էր նաև Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղի «Բեժանո» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Յայլոյան, պարուսույց՝ Յուրա Յայլոյան): Փառատոնին մասնակցում էին Վրաստանի տարբեր շրջանների պարային համույթներ։ «Բեժանո» պարային համույթը վերադարձավ հաղթանակով: