«Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոն

wine-areni-paraton

Օգոստոսի 10-ին և 11-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած «ՆԱՎԱՍԱՐԴ»-ը՝ հայ-իրանական մշակութային-խոհանոցային հոբելյանական 5-րդ փառատոնը։ Այդ օրը Սիսիանի հրապարակում երկու երկրների խոհարարական ու մշակութային իրական հրավառություն է տեղի ունենալու։ Փառատոնի ընթացքում մասնակից հայկական և իրանական թիմերը կմրցեն՝ իրենց տաղավարներում պատրաստելով և ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը, իսկ մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվեն երկու երկրների մշակույթը, արվեստն ու արհեստը։
Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան և «Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ԻԻՀ Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռնարվեստի նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության և երկու երկրների մասնավոր հատվածի գործընկերների հետ համագործակցությամբ։

Comments are closed.