Городской танец

qaxaqayin

Քաղաքային պար (կովկասյան կամ ասիական պար): 19-րդ դարի վերջին ձևավորվել է պարերի մի տեսակ, որի առաջացման վայրերը Անդրկովկասի մեծ քաղաքներն էին: Հատկապես Անդրկովկասի կենտրոն Թբիլիսիում ձևավորվեցին համքարային արհեստավորական բազմամարդ միություններ, որոնց մեջ ընդգրկվեցին Անդրկովկասում ապրող բոլոր ժողովուրդների արհեստավորները: Նրանք, իրենց հետ բերելով ազգային պարի որոշակի տարրեր, իրերի բերումով ստեղծեցին տղամարդկանց մենապարերի մի նոր տեսակ, որին տվեցին կովկասյան կամ ասիական պարանունը: Համքարությունների հիմնական կորիզը կազմում էին հայազգի տղամարդիկ: Այդ էր պատճառը, որ պարերի մեջ գերակշռում էին հայոց պարերի բազմաթիվ տարրեր: Սակայն այս պարերը ստացան նոր սազանդարների կողմից ստեղծված պարեղանակներ և ձևավավորում: Սկզբնական շրջանում նրանք կատարվել են համքարությունների ներսում, հետագայում իրենց շահեկան ու մրցութային բնույթի հետևանքով մտել անդրկովկասյան ժողովուրդների պետական ու ինքնագործ պարային անսամբլների ծրագրերի մեջ: Դրանցից ամենալայն ընդունելություն ստացան Շալախո, Լեզգինկա, Կինտաուրի, Միրզայի, Թարաքյամա և ուրիշ շատ պարեր, որոնք, շատ շուտով փոխանցվելով կանանց, ձեռք բերեցին նաև կանացի զուգապար կոչվելու իրավունք (հնում կանանց իրավունք չի տրվել տղամարդու պար կատարել):

Կովկասյան կամ Ասիական պարերը թեթև մշակումներով տեղափոխվեցին բեմից բեմ, ապա համերգների մրցութային ու վարակիչ կատարողականության հմայքի հետևանքով նորից վերադարձան կենցաղ: Կովկասյան կամ Ասիական պարերի արձագանքը կենցաղում ընդունվեց որպես հայկական ժողովրդական պարի մի նոր տեսակ, չնայած պարունակում էր վրացական և այլ ժողովուրդների պարաքայլեր, որոնք փոխարինվեցին հայկական պարաքայլերով:

Комментарии закрыты.