Metalworking
Մետաղի գեղարվեստական մշակումը հայկական ժողովրդական արվեստի հնագույն և ավանդական ճյուղերից է: Դեռ վաղ ժամանակներից դարբնության հիմքի վրա առաջացել են պղնձագործությունը, արծաթագործությունը, ոսկերչությունը:
Հայկական արծաթագործական և ոսկերչական արվեստի մեջ դարերի ընթացքում պահպանվել են ժողովրդի ստեղծագործական վառ երևակայությունը, ավանդները, վարպետությունը։
Մետաղի գեղարվեստական մշակումը լայն տարածում է ստացել միջնադարում՝ կապված կրոնական-եկեղեցական մասունքների և ձեռագիր մատյանների հետ: Այն առավել մեծ ծավալ է ստանում 17-19-րդ դարերում: Հայաստանի խոշոր քաղաքներ Վանը, Բիթլիսը, Ախալցխան, Ալեքսանդրապոլը դառնում են մետաղի մշակման նշանավոր կենտրոններ: Այս կենտրոններում ստեղծվում և տարբեր երկրներ էին արտահանվում եկեղեցական իրեր (սկիհներ, գավաթներ, բուրվառներ, մոմակալներ), տարբեր մետաղներից պատրաստված կիրառական նշանակության առարկաներ (կաթսաներ, սափորներ, սկուտեղներ) և զարդեր:
Հնագույն ժամանակներից ի վեր կանայք և տղամարդիկ օգտագործում էին վարսակալներ, հերազարդեր, ականջօղեր, մանյակներ, մատանիներ, ճարմանդներ, զարդասեղներ, կախիկներ, կոճակներ, շղթաներ և այլն:
Ժողովրդական վարպետները կիրառում էին մետաղի մշակման ավանդական եղանակներ՝ կռում, ձուլում, դրվագում, փորագրում, զուգաթել: Իրերն ագուցվում էին կիսաթանկարժեք քարերով: Տարբեր բնակավայրերում ստեղծված նմուշներն առանձնանում էին իրենց ինքնատիպությամբ: