Folk Music

ergavest

Folk Music Ներկայացնում է շեշտ ու հանգով, չափ ու կշռով ամբողջացած բանահյուսական և երաժշտական (պարերգերում, ծիսաշարերում և դրանց հարող երգատեսակներում նաև` շարժական) տեքստերի համաձույլ կերտվածքներ: Տրոհվում է 4 բաղադրիչների՝ կենցաղային կանչեր, ժողովրդական երգարվեստ, ժողովրդապրոֆեսիոնալ երգարվեստ և պրոֆեսիոնալ երգաստեղծություն:

Կենցաղային կանչերը ներկայացնում են ժողովրդի առօրյա կենցաղում տեղ գտած մարդկային ձայնի՝ կոկորդի միջոցով արտաբերվող հաղորդակցման ազդանշանային խորհրդանիշերի խոսքաելևէջաչափական միաձույլ, փոքրածավալ (մեկ, երկու հնչյունից մինչև մեկ երաժշտական ֆրազ) կառույցներ:

Ձայնով՝ կոկորդով կամ սուլոցով, արտաբերվող երգային ազդանշաններ:
Ընտանի կենդանիներին ուղղված կանչ-հորդորներ:
Քաղաքների կամ գյուղերի փողոցներում, բակերում հնչող մանրավաճառների կանչեր:
Ժողովրդական երգարվեստը գյուղական կամ քաղաքային կենցաղում երաժշտախոսքային (նաև պարային և թատերային գործողությունների շարժական տեքստերի) միաձույլ, տիպային ելևէջաչափական կառույցներ ունեցող, և լիարժեք ավարտուն միտք արտահայտող դրսևորումն է՝ հետևյալ ենթատեսակներով․

Ծիսական երգեր.
Տոմարական-օրացուցային.

  1. Ամանորի
  2. Պասի կամ պահքի
  3. Զատկի կամ Համբարձման
  4. Տերընդեզի
  5. Ծաղկազարդի
  6. Ջանգյուլումի
  7. Վարդավառի:

Տոհմային-ընտանեկան.

  1. Ծնունդ
  2. Կնունք

Հարսանիք

  1. Փեսայի, հարսի և այլ գովքեր
  2. Հարսնառի երգեր
  3. Կատակերգեր
  4. Պարերգեր

Հուղարկավորություն.

  1. Լացեր կամ լալիքներ
  2. Ողբերգեր

Վիպական երգեր.

  1. Պատմական և կենցաղային պատմողական երգեր
  2. Պատմա-հայրենասիրական երգեր

Աշխատանքային երգեր.

  1. Որսորդական
  2. Ձկնորսական

Երկրագործական.

  1. Գութաներգեր
  2. Կալի երգեր
  3. Սայլերգեր
  4. Քաղհան
  5. Չանաքի

Կանանց առտնին աշխատանքային.

  1. Սանդի
  2. Կթի
  3. Խնոցու
  4. Երկանքի
  5. Բուրդ գզելու
  6. Ճախարակի:
  7. Տղամարդկանց արհեստների հետ կապված:

Բանաստեղծների տեքստերով երգեր.

  1. Պանդխտության
  2. Զինվորագրության
  3. Հայդուկի
  4. Կատակերգեր
  5. Սիրերգեր
  6. Պարերգեր

Մանկան խնամքի հետ կապված.

  1. Մանկատածության և տղաբերքի
  2. Օրորերգեր
  3. Մանկան լոգանքի
  4. Մանկախաղաց

Մանկական երգեր.

  1. Ճոճանակի
  2. Համրանքի (հաշվերգեր)
  3. Բառախաղ-երգեր

Գուսանաաշուղական (ժողովրդապրոֆեսիոնալ) երգարվեստ:

Ընդգրկում է վիպասացների,միջնադարյան գուսանների, աշուղների, ինքնուս ստեղծագործողների հորինվածքները՝ հետևյալ ենթատեսակներով.

Վիպասացների երգարվեստ.

  1. Դյուցազնավեպ (էպոս)
  2. Դյուցազներգեր

Միջնադարյան գուսանների և աշուղների (նաև մերօրյա գուսանների) հորինվածքներ.

  1. Խոհափիլիսոփայական
  2. Բարոյախրատական
  3. Պատմա-հայրենասիրական
  4. Ծիսական
  5. Երգիծական-կատակային
  6. Կենցաղային
  7. Սիրային
  8. Երգ-հանելուկներ (աշուղական մրցույթների ժամանակ
  9. Երգեր՝ աշուղական հեքիաթներից ու սիրավեպերից:

Գյուղական և քաղաքային կենցաղում 20-21-րդ դարերում ձևավորված աշուղական ստեղծագործությունից էապես զանազանվող ինքնուս ստեղծագործողների հորինվածքներ:
Պրոֆեսիոնալ (մոնոդիկ) երգարվեստ: Ընդգրկում է միջնադարյան տաղերգուների երգարվեստը, ինչպես նաև հայ հոգևոր երգաստեղծությունը՝ հետևյալ ենթատեսակներով.

Միջնադարյան տաղերգուների հորինվածքներ.

  1. Հոգևոր տաղեր
  2. Աշխարհիկ տաղեր
  3. Հոգևոր երգարվեստ
  4. Սաղմոսներ
  5. Շարականներ
  6. Պատարագի երգեցողություն:

Comments are closed.