Իր մեջ ամփոփում է դարերի խորքից եկող հայ ժողովրդի կենցաղում տարածված հայկական ժողովրդական, նաև դասական և այլ նվագարանների վրա կատարվող ամբողջական, ավարտուն հորինվածքներ:
Տրոհվում է երեք բաղադրիչների.
- կենցաղային ազդեր
- ժողովրդական նվագներ
- գուսանաաշուղական նվագարանային երաժշտություն:
Կենցաղային ազդեր: Սրանք ժողովրդի կենցաղում իրերի, մարդու մարմնի մասերի (ձեռքեր, ոտքեր), հարկանային, փողային կամ լարային նվագարանների միջոցով արտաբերվող կոմունիկացիոն-ազդերի, ազդանշանների ելևէջաչափական կառույցներն են, որոնք ընդգրկում են մեկ-երկու հնչյունից մինչև մեկ երաժշտական ֆրազ ծավալ:
Ժողովրդական նվագներ: Սրանք գյուղական և քաղաքային կենցաղին հատուկ երաժշտական ավարտուն միտք արտահայտող նվագարանային դրսևորումներն են: Ընդգրկում է 2 ստորաբաժանում՝ ծիսական և աշխատանքային:
Ծիսական նվագներ.
1. Հարսանեկան 2. Սահարիներ
3. Միսմորթեքի նվագներ
4. Հարսանեկան երթերի
5. Կոխի
6. Հուղարկավորության
Հուղարկավորության երթի`
երբ իջեցնում են գերեզման:
7․ Տոնական կենցաղային
8․ Լարախաղացների ներկայացումներին ուղղորդող,
9․ Մարզական նաև տղայական խաղերին (լախտի, հավալլա և այլն) ուղղորդող:
Աշխատանքային.
1․ Որսորդական ազդանշանային մեղեդիներ
2․ Ոչխարի կանչեր (անասուններին մեկտեղելու հովվի բլուլի նվագներ):
3․ Գուսանաաշուղական նվագարանային հորինվածքներ: Ընդգրկում է աշուղների (նաև մերօրյա գուսանների) նվագարանային ստեղծագործությունները՝ հետևյալ ենթատեսակներով.
ա) պալատական աշուղների նվագարանային հորինվածքներ,
բ) աշուղական մրցույթների ժամանակ հնչող նվագարանային հորինվածքներ: