Ս. թ. մարտի 31-ին, ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը:
Դասական, ժողովրդական և մասսայական /փոփ/ ժանրերում անցկացվող մրցանակաբաշխությունը, որն իրականացվում է հայկական երաժշտարվեստի 2017 թվականի ամենանշանակալի ձեռքբերումներն ու հանրապետության լավագույն երաժիշտ-կատարողների, խմբերի ստեղծագործական աշխատանքն արժևորելու և հանրահռչակելու նպատակով, հանրությանը ներկայացավ նոր և հետաքրքիր ձևաչափով, ուղեկցվեց բարձրարժեք համերգային ծրագրով:
Դասական երաժշտության ժանրում մրցանակի են արժանացել.
◆ Լավագույն համերգային նախագիծ-«Ահեղ դատաստան» /Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն/,
◆ Լավագույն ալբոմ– «Alexsandr Harutyunyan: Complete piano works», Հայկ Մելիքյան,
◆ Լավագույն երաժիշտ-կատարող /գործիք/ — Դիանա Ադամյան /ջութակ/,
◆ Լավագույն երաժիշտ-կատարող /վոկալ/ — Լիպարիտ Ավետիսյան /տենոր/,
◆ Լավագույն երաժշտախումբ — «Հովեր» պետական երգչախումբ:
Ժողովրդական երաժշտության ժանրում.
◆ Լավագույն երաժիշտ — կատարող /գործիք/ — Նորայր Գափոյան /դուդուկ/,
◆ Լավագույն երաժիշտ — կատարող /վոկալ/ — Վարդան Բադալյան,
◆ Լավագույն ալբոմ – «Քեզ եմ հիշում » /Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ/,
◆ Լավագույն երաժշտախումբ — «Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ»,
◆ Լավագույն համերգային նախագի — «Դուդուկի մեծարման երեկո» /Կամո Սեյրանյան/:
Մասսայական երաժշտության ժանրում.
◆ Լավագույն ՓՈՓ խումբ-«Արցախի ձայներ»,
◆ Լավագույն ալբոմ-«Զարմանալի և անսովոր» YellowStones,
◆ Լավագույն ռոք խումբ- NEMRA,
◆ Լավագույն տեսահոլովակ — «Սիրո Հավերժ քաղաք» /Հայկո, ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան/,
◆ Լավագույն համերգային նախագիծ — «Սիրո Հավերժ քաղաք» /Հայկո, ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան/,
◆ Լավագույն դուետ — «Արամ MP3 և 3.33»,
◆ Տարվա հիթ — «Լուսին» /Գարիկ և Սոնա/,
◆ Տարվա հայտնություն — Հակոբ Հակոբյան և Արման Հովհաննիսյան,
◆ Տարվա լավագույն երգիչ-Էրիկ,
◆ Տարվա լավագույն երգչուհի- Իվետա Մուկուչյան:
Հատուկ մրցանակներ.
◆ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ «Համահայկական նվագախումբ» նախագիծը լավագույնս իրականացնելու համար,
◆ Տիգրան Մանսուրյանին՝ «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգաշարի համար,
◆ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին՝ «Մշակութային Կանգառ» նախագծի իրականացմանն աջակցելու համար,
◆ Ջազի հայկական ասոցիացիային՝ ջազը հանրահռչակելու համար,
◆ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո իրականացված «Ճանապարհորդություն դեպի հեքիաթների աշխարհ» բարեգործական համերգային նախագծին,
◆ «Երգ Արցախից» — Գայա Արզումանյան «Այայի երկիր Արցախ»,
◆ Հանրային հեռուստաընկերությանը՝ մշակութային կյանքը լավագույնս լուսաբանելու համար,
◆ Սիրուշոյին՝ արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար,
◆ Արտակ Կիրակոսյանին՝ «Կրկին բեմում» համերգային նախագծի համար,
◆ Արթուր Գրիգորյանին` Հայկական էստրադայում նշանակալի ավանդի և ծննդյան 60-ամյակի առիթով: