megeryan

Мегерян Карпет Армения и Культурный центр Терян представили Армению и ее культуру в King A

Մեգերյան Կարպետ Ընկերությունը և Տերյան Մշակութային Կենտրոնը King Abdulaziz Camel Festival-ին ներկայացրեցին Հայաստանը

Մեգերյան Կարպետ Ընկերությունը և Տերյան Մշակութային Կենտրոնը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում ընթացող King Abdulaziz Camel Festival-ին ներկայացրեցին Հայաստանը իր հարուստ մշակույթով։ Արդյունքում Հայաստանը պարգևատրվեց հետևյալ մրցանակով ՝ լավագույն <էթնո տուն>։

tumanyan

150-летие со дня рождения Ованеса Туманяна включено в календарь ЮНЕСКО

Հայաստանի Հանրապետության կողմից` Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ներկայացված «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923թթ.) ծննդյան 150-ամյակն» ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում և նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ:

#թումանյան150 #նշվումէյունեսկօիհետհամատեղ

bernini

Выставка «Школа Бернини.Римское барокко» в Национальной галерее Армении

ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը, ՀՀ Մշակույթի նախարությունը և Հայաստանի Ազգային պատկերասրահը ներկայացնում են «Բեռնինիի դպրոց.Հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը: Ցուցադրությունը ներկայացնում է Արիչչա քաղաքի Պալացցո Կիջիի թանգարանում պահվող բարոկկո ոճի 55 բարձրարվեստ նմուշ:

«Բեռնինիի դպրոց. Հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը եվրոպական բարոկկո արվեստի բացառիկ ցուցադրություններից է Հայաստանում: Այն հնարավորություն է տալիս ծանոթանալու իտալական Արիչչա քաղաքի Պալացցո Կիջիի թանգարանում պահվող բարոկկոյի վարպետների վրձնած քառասուն գեղանկարների, ինչպես նաև փորագրությունների, էսքիզների, դեկորատիվ արվեստի նմուշների հետ:

Ցուցադրությունը կգործի դեկտեմբերի 6-ից մինչև 2019թ. փետրվարի 18-ը:

Աղբյուրը՝ www.gallery.am

cicernask

Церемония вручения премии «Цицернак» состоится 31 марта.

Ս. թ. մարտի 31-ին, ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Դասական, ժողովրդական և մասսայական /փոփ/ ժանրերում անցկացվող մրցանակաբաշխությունը, որն իրականացվում է հայկական երաժշտարվեստի 2017 թվականի ամենանշանակալի ձեռքբերումներն ու հանրապետության լավագույն երաժիշտ-կատարողների, խմբերի ստեղծագործական աշխատանքն արժևորելու և հանրահռչակելու նպատակով, հանրությանը ներկայացավ նոր և հետաքրքիր ձևաչափով, ուղեկցվեց բարձրարժեք համերգային ծրագրով: Դասական երաժշտության ժանրում մրցանակի են արժանացել. ◆ Լավագույն համերգային նախագիծ-«Ահեղ դատաստան» /Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն/, ◆ Լավագույն ալբոմ– «Alexsandr Harutyunyan: Complete piano works», Հայկ Մելիքյան, ◆ Լավագույն երաժիշտ-կատարող /գործիք/ — Դիանա Ադամյան /ջութակ/, ◆ Լավագույն երաժիշտ-կատարող /վոկալ/ — Լիպարիտ Ավետիսյան /տենոր/, ◆ Լավագույն երաժշտախումբ — «Հովեր» պետական երգչախումբ: Ժողովրդական երաժշտության ժանրում. ◆ Լավագույն երաժիշտ — կատարող /գործիք/ — Նորայր Գափոյան /դուդուկ/, ◆ Լավագույն երաժիշտ — կատարող /վոկալ/ — Վարդան Բադալյան, ◆ Լավագույն ալբոմ – «Քեզ եմ հիշում » /Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ/, ◆ Լավագույն երաժշտախումբ — «Գյումրու ժող. գործիքների պետական նվագախումբ», ◆ Լավագույն համերգային նախագի — «Դուդուկի մեծարման երեկո» /Կամո Սեյրանյան/: Մասսայական երաժշտության ժանրում. ◆ Լավագույն ՓՈՓ խումբ-«Արցախի ձայներ», ◆ Լավագույն ալբոմ-«Զարմանալի և անսովոր» YellowStones, ◆ Լավագույն ռոք խումբ- NEMRA, ◆ Լավագույն տեսահոլովակ — «Սիրո Հավերժ քաղաք» /Հայկո, ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան/, ◆ Լավագույն համերգային նախագիծ — «Սիրո Հավերժ քաղաք» /Հայկո, ռեժիսոր՝ Արամայիս Հայրապետյան/, ◆ Լավագույն դուետ — «Արամ MP3 և 3.33», ◆ Տարվա հիթ — «Լուսին» /Գարիկ և Սոնա/, ◆ Տարվա հայտնություն — Հակոբ Հակոբյան և Արման Հովհաննիսյան, ◆ Տարվա լավագույն երգիչ-Էրիկ, ◆ Տարվա լավագույն երգչուհի- Իվետա Մուկուչյան: Հատուկ մրցանակներ. ◆ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ «Համահայկական նվագախումբ» նախագիծը լավագույնս իրականացնելու համար, ◆ Տիգրան Մանսուրյանին՝ «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգաշարի համար, ◆ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամին՝ «Մշակութային Կանգառ» նախագծի իրականացմանն աջակցելու համար, ◆ Ջազի հայկական ասոցիացիային՝ ջազը հանրահռչակելու համար, ◆ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո իրականացված «Ճանապարհորդություն դեպի հեքիաթների աշխարհ» բարեգործական համերգային նախագծին, ◆ «Երգ Արցախից» — Գայա Արզումանյան «Այայի երկիր Արցախ», ◆ Հանրային հեռուստաընկերությանը՝ մշակութային կյանքը լավագույնս լուսաբանելու համար, ◆ Սիրուշոյին՝ արտերկրում հայկական երգարվեստը լավագույնս ներկայացնելու համար, ◆ Արտակ Կիրակոսյանին՝ «Կրկին բեմում» համերգային նախագծի համար, ◆ Արթուր Գրիգորյանին` Հայկական էստրադայում նշանակալի ավանդի և ծննդյան 60-ամյակի առիթով:

marti-8

Концерт «Мужчины только для женщин» посвящен Международному женскому дню.

При поддержке Министерства культуры РА 8 марта /19:00/ на площади Шарля Азнавура в Ереване состоится гала-концерт «Мужчины только для женщин».

В нем примут участие Арсен Сафарян, Форш, Гамлет Геворкян, Арсен Григорян /Асо/, Арсен Григорян /Мро/ и другие популярные певцы, а также ансамбли песни и пляски (Верадардз, Масунк, Сасна Црер, Сардарапат, Барекамутюн и другие коллективы). концерт. Во время концерта женщинам и девушкам /зрители, прохожие/ будут вручены цветы от министерства культуры РА.

saryan

Презентация документального фильма «Мартирос Сарьян»

Ս. թ. փետրվարի 28-ին, ժամը 14:00-ին, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում առաջին անգամ կցուցադրվի «Մարտիրոս Սարյան» ֆիլմում ստեղծված «Ծաղիկներ» եզակի աշխատանքը՝ պատկերված ապակու վրա: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ֆիլմի ռեժիսոր Լաերտ Վաղարշյանի հուշերից և ֆիլմի մասին արձագանքներից կազմված՝ «Սարյանը նկարում է ծաղիկներ» գրքի և «Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմի տեսասկավառակի շնորհանդեսը: Կցուցադրվեն նաև ֆիլմի ստեղծման ընթացքում արված լուսանկարները և Մ. Սարյանի աշխատանքները:

«Մարտիրոս Սարյան» փաստավավերագրական ֆիլմը ստեղծվել է 1965 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում, ռեժիսոր՝ Լ. Վաղարշյան, տեքստի հեղինակ՝ Ի. Էրենբուրգ, երաժշտության հեղինակ՝ Ղ. Սարյան:

Մուտքը՝ տոմսով:

qrq-qrqoryan

Журналист LA Times пишет книгу о Кирке Керкоряне

Փետրվարի մեկին ԱՄՆ-ում Հայկական ուսումնասիրությունների ազգային ասոցիացիայում կներկայացվի հայազգի միլիարդատեր, բարեգործ Քըրք Քրքորյանին նվիրված կենսագրական գիրքը:

 Ինչպես նշում է rusarminfo.ru կայքը, «Խաղացողը. ինչպես առանց գրոշի մնացած Քըրք Քրքորյանը դարձավ կապիտալիզմի պատմության մեջ ամենախոշոր գործարարը» խորագրով գրքի հեղինակը Los-Angeles Times պարբերականի ամենատարեց լրագրող Ուիլյամ Ռեմփելն է:
 
Հեղինակը փորձել է ականավոր հային ներկայացնել որպես հակասական անձ՝ հանճար՝ առանց կրթության, չափազանց ամաչկոտ մի մարդ, որը պատրաստ էր ամենահավակնոտ բիզնես-խաբեությունների և ունեցած ամենը խաղասեղանին դնելու ռիսկին:

Հիշեցնենք, որ Քրքորյանը մահացել է 2015թ.: Ժամանցի ու խաղային բիզնեսի ոլորտում իր գործունեության համար նրան անվանում էին «Լաս Վեգասի արքա»:
edmon

Французско-армянский карикатурист, известный как автор изображений для обложек лучших журналов

Հայազգի Էդմոն Քիրազին համարում են ժամանակակից աշխարհի ամենավառ ծաղրանկարիչը, որի պատկերազարդումները դեռևս 20-րդ դարի կեսերից դարձել են քաղաքականության, հասարակական կյանքի և համոզմունքների անբաժան մասը:

Ինչպես գրում է Rusarminfo-ն, Քիրազը ծնվել է 1923 թվականին Կահիրեում՝ Թուրքիայից Եգիպտոս հասած Լևոն Քիրազի և Էլիզ Սեթյանի ընտանիքում: Իր առաջին քաղաքական ծաղրանկարները 17 տարեկանում հրատարակել է եգիպտական թերթերում:

1946-ին ընտանիքով տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ նկատել են երիտասարդ նկարչի տաղանդը: 1950-ականներին արդեն քաղաքական թեմայով նրա ծաղրանկարները հայտնվում էին ֆրանսիական թերթերում, ինչպիսիք են La Bataille-ն, Le Rouge et le Noir-ը, Samedi Soir-ը և Ici Paris-ն:

1960-ականներին ստեղծված պատկերազարդումները, որոնք ներկայացնում էին Փարիզի կանանց բարոյական սկզբունքները, տպագրվել են տարբեր ֆրանսիական հրատարակությունների կողմից, ինչպես օրինակ՝ Paris Match, Vogue, Glamour ամսագրերի, ինչպես նաև Իսպանիայում և Իտալիայում հայտնի թերթերի:

1970-ականներին նրա աշխատանքներից ոգեշնչված՝ PlayBoy ամսագրի երջանկահիշատակ հիմնադիր Հյու Հեֆերնը Քիրազին առաջարկել է հումորային պատմություններ ստեղծել տղամարդկանց ամսագրի համար:

Իր ողջ կարիերայի ընթացքում ֆրանսահայ ծաղրանկարիչը համագործակցել է խոշորագույն գովազդային գործակալությունների հետ, այդ թվում և գերմանական Nivea գերմանական ընկերության արտադրանքների գովազդների համար:

Այսօր էլ Էդմոն Քիրազը շարունակում է իր ստեղծագործական աշխատանքը և վարպետաց դասեր է տալիս Ֆրանսիայում և Եվրոպայի այլ երկրներում:

charles-azn

Aznavour: I hope to be on stage until I am 100

Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը ֆրանսիական «Ֆիգարո» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ հույս ունի երգել մինչև 100 տարեկան դառնալը։ «Հուսով եմ, տեսնենք…»,- ասել է շանսոնյեն լրագրողին։ 93-ամյա լեգենդար երգիչը հայտնել է, որ նա «գործող» ամենածեր երգիչն է աշխարհում։ «Թոնի Բենեթն ընդամենը 91 տարեկան է, երեխա է դեռ»,- կատակել է շանսոնյեն։ Պարբերականը գրում է, որ Ազնավուրը, չնայած իր տարիքին, չի կորցրել իր պատանեկան ոգին։ 93 տարեկանում նա դեռ համերգներ է տալիս և դահլիճներ լցնում։ Հիշեցնենք, որ օգոստոսին Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է աշխարհահռչակ շանսոնյեի անվանական աստղը: Ազնավուրի ժողովրդականությունը տարածվել է տարբեր սերունդների շրջանում: Պատահական չէ, որ 1998-ին CNN-ի և Time-ի առցանց հարցման արդյունքում Շառլ Ազնավուրը ճանաչվել է «20-րդ դարի արտիստ»՝ շրջանցելով այնպիսի հանրահայտ կատարողների, ինչպիսիք են Էլվիս Փրեսլին, Բոբ Դիլանը և Ֆրենկ Սինատրան: Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային 180 մլն ձայնասկավառակ է վաճառել: Իր կարիերայի ընթացքում նա 1400 երգ է ձայնագրել, որոնցից 1300-ի հեղինակն ինքն է: Շանսոնյեն 390 ալբոմ է թողարկել բազմաթիվ լեզուներով՝ ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն:

arar

Прием в секции «Национальный танец» центра «Арар» в селе Хачик

«ԱՐԱՐ» կենտրոնը ստեղծվել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ: Նպատակը Հայաստանի մարզերում ժողովրդական մշակույթի պահպանումն է, զարգացումը, տարածումն ու հանրահռչակումը:

Ծրագիրը կենտրոնանում է հետևյալ հիմնական ոլորտների վրա՝ ազգագրական երգ ու պար, կերպարվեստ, գորգագործություն ու կարպետագործություն, ժանյակագործություն ու ասեղնագործություն, խեցեգործություն, քարի, փայտի և մետաղի գեղարվեստական մշակում և խաչքարագործություն։

Ծրագրի իրականացման համար ՀՀ քաղաքներում և գյուղերում ընտրվել են համապատասխան ժողովրդական ստեղծագործության տեղաբնակ մասնագետներ, որոնք կիրականացնեն ժողովրդական մշակույթի տվյալ ճյուղի ուսուցումը: