Armenian Folk and Decorative-Applied Arts” Conference

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ

Armenian Folk and Decorative-Applied Arts” Conference

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն իրականացնում է «ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ» ծրագիրը, որը մշակութային կրթության միջոցով նպաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը և կենսունակության ապահովմանը Հայաստանի համայնքներում։

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ» ծրագրի խմբերը գործում են Երևանում և Տավուշի մարզի Գանձաքար, Աչաջուր, Վերին Ծաղկավան, Կոտայքի մարզի Գառնի, Արգել, Արագածոտնի մարզի Երնջատափ և Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սյունիքի մարզի Գորիս և Լոռու մարզի Ալավերդի համայնքներում։

Ծրագրի շրջանակում նշված համայնքներում անցկացվում են հայկական ձեռարվեստի՝ գորգագործության, կարպետագործության, թաղիքագործության, ասեղնագործության, ժանեկագործության և տիկնիկագործության դասընթացներ՝ տարբեր տարիքի երեխաներին փոխանցելով ավանդական գիտելիքներ և հմտություններ։ 

Այս ծրագիրը կրթամշակութային նախաձեռնություն է, որը փուլ առ փուլ ընդլայնվելու է Երևանում և Հայաստանի մարզերում՝ ներգրավելով տարբեր տարիքային և սոցիալական խմբերի։ Ծրագիրը համատեղում է ժողովրդական ձեռարվեստի ուսուցումը, տեղական ավանդույթների ուսումնասիրությունը, համայնքային հանդիպումները, վարպետության դասերը և մշակութային ճանաչողական այցերը՝ ձևավորելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և փոխանցման ամբողջական կրթական միջավայր։

Ծրագրի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն ոչ միայն սովորեցնում է ավանդական արհեստներ, այլև նպաստում է համայնքներում մշակութային ինքնության ամրապնդմանը, տեղական ժառանգության արժևորմանը և համայնքային կյանքի ակտիվացմանը։

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաները» ձևավորում են մշակույթը ճանաչող և արժևորող նոր սերունդ, բացահայտում և զարգացնում են համայնքների արհեստագործական ներուժը, նպաստում են նոր վարպետների ձևավորմանը և հիմք ստեղծում մշակութային, ստեղծարար և զբոսաշրջային նոր նախաձեռնությունների իրականացման համար։

Հայաստանում գործունեություն ծավալող վարպետների ցանկ

Հայաստանում գործունեություն ծավալող վարպետների ցանկ

Հայաստանում գործունեություն ծավալող վարպետների ցանկ

Հայաստանում գործունեություն ծավալող վարպետների ցանկ

N Վարպետի անուն ազգանուն Բնագավառ
ԵՐԵՎԱՆ
1 Ծովակ Գանտարճեան ասեղնագործություն
2 Հուրի Իյջյան ասեղնագործություն
3 Սուրեն Ավագյան փայտարվեստ
4 Մարիետտա Ալեքսանյան ասեղնագործություն
5 Ժասմինա Տեր-Հովհաննիսյան խեցեգործություն
6 Սերգեյ Թովմասյան փայտարվեստ
7 Մերի Առաքելյան գորգագործություն
8 Կարապետ Տատաօղլեան զարդարվեստ
9 Անահիտ Գրիգորյան ասեղնագործություն
10 Ժաննա Բաբայան նկարչություն, խեցեգործություն
11 Դավիթ Փարադյան խեցեգործություն
12 Վանո Դադոյան փայտարվեստ
13 Մերի Ռաֆայելյան ասեղնագործություն
14 Արտյոմ Հարապետյան զարդարվեստ
15 Անգել Բարոյան փայտարվեստ
16 Նորայր Սեդրակյան զարդարվեստ
17 Էդուարդ Տեր-Սահակյան կոլաժ
18 Արուս Սիրադեղյան գեղանկարչություն
19 Հրաչ Չիլինգարյան զարդարվեստ
20 Անի Ալավերդյան ասեղնագործություն
21 Մարիամ Նալբանդյան գորգագործություն, կարպետագործություն
22 Ռուզան Գրիգորյան ասեղնագործություն
23 Շահե Հարությունյան խեցեգործություն
24 Քրիստինե Հարությունյան խեցեգործություն
25 Աիդա Սանթուրյան ասեղնագործություն
26 Հակոբ Մոմջյան զարդարվեստ
27 Ցողիկ Ոսկանյան թաղիքագործություն
28 Իսկուհի Սարգսյան ասեղնագործություն
29 Արմինե Աթոյան ասեղնագործություն
30 Մարիամ Խարազյան տիկնիկագործություն
31 Ալլա Սարգսյան տիկնիկագործություն
32 Անահիտ Իսունց ասեղնագործություն, ժանեկագործություն
33 Արմինե Խաչատրյան ասեղնագործություն
34 Մարալ Շեուհմելյան ասեղնագործություն
35 Արփի Ավդալյան ասեղնագործություն
36 Անահիտ Աբգարյան ասեղնագործություն
37 Անժելա Աբգարյան ասեղնագործություն
38 Ալվինա Աբելյան գեղանկարչություն
39 Նարինե Գևորգյան գեղանկարչություն
40 Կարինե Ղահրամանյան գեղանկարչություն
41 Գևորգ Մնացականյան քանդակագործություն
42 Պետրոս Ղազարյան գեղանկարչություն
43 Մայդա Իստանբուլյան նկարչություն ապակու վրա
44 Արմեն Մազումյան մանրաքանդակ
45 Գրետա Անտինյան գեղանկարչություն, կոլաժ
46 Անահիտ Կարապետյան ասեղնագործություն
47 Ռուբեն Արմենյան փայտարվեստ
48 Աշոտ Ղազարյան զարդարվեստ
49 Հասմիկ Գրիգորյան ասեղնագործություն
50 Նելլի Ահարոնովա գեղանկարչություն
51 Կարեն Հակոբյան երաժշտական նվագարաններ
52 Մարտին Այվազյան քանդակագործություն
53 Գագիկ Այվազյան զարդարվեստ
54 Հովհաննես Փափազյան զարդարվեստ
55 Սիրանուշ Բաղրամյան գեղանկարչություն
56 Ավետիսյան Սյուզաննա գորգագործություն
57 Սանդուրյան Այտա ասեղնագործություն
58 Տատաօղլյան Կարապետ ոսկերչություն
59 Շահա Կիրարտոնյան խեցեգործություն
60 Կամո Վարդանյան փայտարվեստ
61 Մարտին Միսակյան ոսկերչություն
62 Մարգարիտա Դայան ասեղնագործություն
63 Լիլիթ Բադալյան գեղանկարչություն
64 Աիդա Փաշիկյան կաշեգործություն
65 Համբօ Տեր-Դավիթեան քարի մշակում
66 Ժաննա Կոստանյան ասեղնագործություն
67 Կարինե Մանուկյան ասեղնագործություն
68 Անահիտ Գրիգորյան կաշեգործություն
69 Աշխեն Սարգսյան կաշեգործություն
70 Աննա Ավագյան կոլաժ
71 Աննա Օնանյան ասեղնագործություն
72 Լինա Գագիկյան զարդարվեստ
73 Թագուհի Ասատրյան տիկնիկագործություն
74 Մարգարիտա Խաչիյան կարպետագործություն
75 Հարություն Իսկանդարյան զարդարվեստ
76 Ռիտա Խաչատրյան խեցեգործություն
77 Աղասի Ղազարյան խեցեգործություն
78 Վահե Մանուչարյան փայտարվեստ
79 Գեղանուշ Թովմասյան մաքրամե
80 Միքայել Հրանտ Քալանթարյան խեցեգործություն
ԱՐՄԱՎԻՐ
81 Աշոտ Իսրայելյան զարդարվեստ
82 Հայաստան Ներսիսյան քանդակագործություն
83 Արմեն Խաչատրյան փայտարվեստ
84 Հայկ Մարտիրոսյան խեցեգործություն
ՏԱՎՈՒՇ
85 Գրիգոր Հովսեփյան փայտարվեստ
86 Հրեղեն Գասպարյան ասեղնագործություն
87 Նազիկ Պարանյաններ կարպետագործություն
88 Սոֆիա Պարանյաններ գոբելենագործություն
89 Նոննա Մարդանյան տիկնիկագործություն
90 Գայանե Բաբայան տիկնիկագործություն
91 Ավետիք Հարությունյան զարդարվեստ
92 Աննա Աբովյան զարդարվեստ
93 Միքայել Թորոսյան զարդարվեստ, կաշեգործություն
94 Հասմիկ Սողոմոնյան տիկնիկագործություն
95 Հասմիկ Մարգարյան կարպետագործություն
96 Աննա Աթաբեկյան տիկնիկագործություն
97 Արմինե Պողոսյան ժանեկագործություն
98 Հովսեփ Քալանթարյան քանդակագործություն
99 Գրիգոր Հովսեփյան փայտարվեստ
100 Մանե Պողոսյան կարպետագործություն
101 Անահիտ Թանանյան կարպետագործություն
102 Մարինե Անուշավանյան կարպետագործություն
103 Անժելա Լալայան կարպետագործություն
ԼՈՌԻ
104 Ռուզաննա Մուրադյան հելյունագործություն
105 Արթուր Կիրակոսյան փայտարվեստ
106 Թադևոսյան Օվսաննա գեղանկարչություն
107 Աստղիկ Ամիրբեկյան կարպետագործություն
ՇԻՐԱԿ
108 Մամիկոն Միքայելյան զարդարվեստ
109 Աշոտ Միքայելյան զարդարվեստ
110 Անի Ռաշոյան զարդարվեստ
111 Ցոլակ Կոշտոյան զարդարվեստ
112 Գոհար Պետրոսյան խեցեգործություն
113 Վազգեն Գևորգյան խեցեգործություն
114 Հովհաննես Մնորյան դարբնություն
115 Վահագ Մնոյան դարբնություն
116 Գագիկ Մարտիրոսյան դարբնություն
117 Անուշ Հակոբյան թաղիքագործություն
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ
118 Անահիտ Ճաթեյան տիկնիկագործություն
119 Ռուզան Աչիկյան թաղիքագործություն
120 Անահիտ Ստեփանյան թաղիքագործություն
121 Հասմիկ Սեթաղյան թաղիքագործություն
122 Հայկուշ Սարգսյան թաղիքագործություն
123 Մարինե Սահակյան ասեղնագործություն
ԿՈՏԱՅՔ
124 Սյուզաննա Ավետիսյան կարպետագործություն
125 Լուսինե Սանթրոսյան տիկնիկագործություն
126 Վահե Մնացականյան փայտարվեստ
127 Հռիփսիմե Ղազանչյան Կավագործություն
128 Ներսես Չարխչյան մետաղագործություն
129 Թադևոս Հովհաննիսյան արծաթագործություն
130 Անահիտ Մարկոսյան գորգագործություն
ԱՐԱԳԱԾՈՏՆ
131 Գարիկ Միքայելյան գեղանկարչություն
132 Քնարիկ Երվանդյան կիարպետագործություն
133 Վարազդատ Ջանիբեկյան դարբնություն
ԱՐԱՐԱՏ
134 Քրիստինե Սաֆարյան խեցեգործություն
135 Նարինե Չիլինգարյան կոլաժ
ՎԱՅՈՑ ՁՈՐ
136 Ռուբեն Ղազարյաններ խաչքարագործություն
137 Զաքար Մկրտչյան խեցեգործություն
138 Կարեն Ղազարյան խաչքարագործություն
139 Արտյոմ Ղազարյան քարի և մետաղի գեղարվեստական մշակում
140 Արևիկ Բաբայան ժանեկագործություն
141 Արթուր Պետրոսյան ծղոտագործություն
142 Բագրատ Սարգսյան փայտարվեստ, մետաղագործություն, խեցեգործություն
143 Աննա Ղազարյան կարպետագործություն
ՍՅՈՒՆԻՔ
144 Արմեն Օհանյան փայտարվեստ
145 Ռուզաննա Տոռոզյան կարպետագործություն
146 Ալբերտ Միրզոյան փայտարվեստ
147 Արշակ Իսախանյան ազգային նվագարաններ
148 Իրինա Գրիգորյան ժանեկագործություն
149 Գոհար Մանուկյան ասեղնագործություն
150 Լուսինե Ազնաուրյան կարպետագործություն
«Պար առանց սահմանների» միջազգային փառատոն

«Պար առանց սահմանների» միջազգային փառատոն

«Պար առանց սահմանների» միջազգային փառատոն

Օգոստոսի 28-29-ը 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվեց «Պար առանց սահմանների» միջազգային փառատոնը, որին մասնակցեցին Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Բելառուսի ազգային պարային համույթներ։

Օգոստոսի 28-ին Մեղրիի մարզամշակութային կենտրոնում հանդիսավորությամբ տեղի ունեցան փառատոնի բացման արարողությունն ու գալա համերգը։ Մասնակից համույթները ներկայացրին իրենց երկրների ազգային պարարվեստը՝ հանդիսատեսին ծանոթացնելով տարբեր ժողովուրդների պարային ավանդույթներին, ազգային երաժշտությանն ու մշակութային առանձնահատկություններին։

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան»-ի տնօրեն Լուսինե Թորոյանը, ԱՊՀ մասնակից պետությունների Միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի խորհրդական Կամոլ Ռախմոնովը, և Մեղրիի մարզամշակութային կենտրոնի տնօրեն Անի Ղազարյանը։

Փառատոնի երկրորդ օրվա համերգային ծրագիրն անցկացվեց Մեղրիի Փոքր թաղում՝ բացօթյա ձևաչափով։ Երկու օրերի ընթացքում ներկայացված պարային համարներն արտացոլեցին մասնակից ժողովուրդների ազգային մշակույթի հարուստ բազմազանությունը՝ յուրաքանչյուր համույթի ելույթում բացահայտելով տվյալ երկրի պարարվեստին բնորոշ ոճը, շարժումների լեզուն, երաժշտությունն ու ազգային տարազների գունեղությունը։

Համերգներին զուգահեռ կազմակերպվեց նաև Մեղրիի տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք։ Փառատոնի շրջանակում անցկացվեցին ազգային պարերի ուսուցումներ, ազգային խաղեր և ժողովրդական արհեստների վարպետաց դասեր:

Փառատոնի հյուրերն ու մասնակիցները ծանոթացան նաև Մեղրիի պատմամշակութային միջավայրին, տեղական ավանդույթներին և համայնքի մշակութային կյանքին։ Միջոցառումը հնարավորություն տվեց ոչ միայն ներկայացնելու և հանրահռչակելու ազգային պարարվեստը, այլև նոր կապեր հաստատելու տարբեր երկրների մշակութային խմբերի միջև և Մեղրին ներկայացնելու որպես հարուստ մշակութային ժառանգություն ու ինքնատիպ ավանդույթներ ունեցող քաղաք։

«Պար առանց սահմանների» միջազգային փառատոնն անցկացվեց «Մեղրին՝ 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով ազգային պարի միջոցով նպաստել տարբեր ժողովուրդների մշակույթների փոխադարձ ճանաչմանը, մշակութային կապերի ամրապնդմանն ու ազգային ավանդույթների պահպանմանը և հանրահռչակմանը։

Փառատոնն իրականացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից, Մեղրիի համայնքապետարանի, Մեղրիի մարզամշակութային կենտրոնի և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոն

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոն

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոն

Օգոստոսի 10-ին և 11-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած «ՆԱՎԱՍԱՐԴ»-ը՝ հայ-իրանական մշակութային-խոհանոցային հոբելյանական 5-րդ փառատոնը։ Այդ օրը Սիսիանի հրապարակում երկու երկրների խոհարարական ու մշակութային իրական հրավառություն է տեղի ունենալու։ Փառատոնի ընթացքում մասնակից հայկական և իրանական թիմերը կմրցեն՝ իրենց տաղավարներում պատրաստելով և ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը, իսկ մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվեն երկու երկրների մշակույթը, արվեստն ու արհեստը։
Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան և «Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ԻԻՀ Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռնարվեստի նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության և երկու երկրների մասնավոր հատվածի գործընկերների հետ համագործակցությամբ։

«ԱՊՀ

«ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները Կապանում

«ԱՊՀ

Հուլիսի 23-25-ը Կապանում անցկացվել են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները։ Մասնակիցների համար կազմակերպվել են նաև կրթական և մշակութային ճանաչողական այցեր՝ Կապանի արվեստի թանգարան, «Թումո Կապան» կենտրոն, ինչպես նաև Տաթևի վանական համալիր:
«Անկախ պետությունների համագործակցության երիտասարդական մայրաքաղաք – 2026» ծրագրի շրջանակում կազմակերպվել է նաև ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ներկայացվել են երիտասարդական կազմակերպությունների ձեռագործ աշխատանքները, տեղական արտադրանքն ու Սյունիքի բերքն ու բարիքը:
Կապանում անցկացվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:

Եղեգիս Ֆեստ․Վայոց ձորի մեղրի փառատոն

Եղեգիս Ֆեստ․ Վայոց ձորի մեղրի փառատոն

Եղեգիս Ֆեստ․Վայոց ձորի մեղրի փառատոն

Հուլիսի 25-ին Վայոց ձորի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում առաջին անգամ անցկացվեց մեղրի փառատոն։
Փառատոնը կազմակերպվել էր «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի շրջանակում:
Փառատոնն իրականացվել է Միացյալ Թագավորության Կառավարության՝ Darwin Initiative-ի, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության Կոմիտեի աջակցությամբ, ինչպես նաև Bears in Mind հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Հայրենի երգեր Հասմիկ Հարությունյանի հետ

Հայրենի երգեր Հասմիկ Հարությունյանի հետ 

Հայրենի երգեր Հասմիկ Հարությունյանի հետ

Օգոստոսի 25-ին «Մեր երգերը և մենք» նախաձեռնության հյուրն էր ավանդական մշակույթի գիտակ, երգչուհի Հասմիկ Հարությունյանը։ Նա աշակերտել է Հայրիկ Մուրադյանին, եղել է «Ակունք» ազգագրական համույթի անդամ, հիմնադրել է «Շողակն» ֆոլկ-անսամբլը։ Եղել է նաև «Հայրիկ Մուրադյան» ավանդական երգի և պարի մանկական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը։

«Էկուր աղջի մեր տունը» համերգ

«Էկուր աղջի մեր տունը» համերգ

«Էկուր աղջի մեր տունը» համերգ

Հուլիսի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Էկուր աղջի մեր տունը» խորագրով Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը:
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան:
Մենակատարներ՝
– Լուսինե Մարկոսյան․ մեցցո սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր
– Գայանե Ղամբարյան. սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր
– Գալինա Ցոլակյան․ սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր
– Արամո Մամիկոնյան․ տենոր
– Հովսեփ Նշանյան․ բարիտոն, հանրապետական մրցույթների դափնեկիր
– Պերճ Քարազյան․ հրավիրյալ երգիչ, տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ/ԱՄՆ
– Հասմիկ Հարությունյան․ բլուլահար, հանրապետական մրցույթների դափնեկիր
– Արտակ Ասատրյան․ դուդուկահար, միջազգային մրցույթների դափնեկիրա
– Մարիաննա Գևորգյան․ քանոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր։

«Արի խաղանք չուր իրգուն»

«Արի խաղանք չուր իրգուն»

«Արի խաղանք չուր իրգուն»

Ասում են` երբ մարդիկ միասին են պարում, ժամանակը դանդաղում է: Իսկ երբ պարում են ավանդական զուռնա-դհոլի ձայնի ներքո, ամեն ինչ կարծես կանգ է առնում` տեղ տալով մեր արմատներին, հիշողություններին ու սրտակից հանդիպումներին։
Հնում «խաղ» էին անվանում ոչ միայն ժամանցը, այլև երգը, պարն ու տոնախմբությունը: Թերևս հենց այդ պատճառով էլ այս տարի Վարը Վարենկի խորագիրն էր` «Արի խաղանք չուր իրգուն»։
Արդեն հինգ տարի է, ինչ Վարը Վարենկը դառնում է այն վայրը, որտեղ մեկտեղվում են հայկական մշակույթի հանդեպ սերը, կենդանի շփումն ու անմոռանալի ակնթարթները:
Հուլիսի 18-ին Մեղրաձորը կրկին դարձավ այն անկյունը, որտեղ հին ու նոր ընկերները հանդիպեցին` արմատներին մոտ լինելու, միմյանց վերագտնելու համար։ Ծրագրում էր՝ ավանդական երգ ու պար, ազգային խաղեր, ինքնատիպ վարպետաց դասեր, հագեցած համերգային ծրագիր։

«Ֆեստիվառ» փառատոնը Թալինում

«Ֆեստիվառ» փառատոնը Թալինում

«Ֆեստիվառ» փառատոնը Թալինում

Հուլիսի 18-ին «Ֆեստիվառը» Թալինում էր։ Վաղ առավոտից սկսած՝ քաղաքը լցվել էր ամառային բարձր տրամադրությամբ։ Փողոցները մարդաշատ էին, այցելուները շրջում էին 40-ից ավելի տաղավարներով և մասնակցում տեղի արտադրանքի տոնավաճառին։ Ամառային տոնին էին միացել նաև տեղի արտիստներն ու պարային համույթները։ Ամենուր տիրում էր տոնական մթնոլորտ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ իրականացվող «Ֆեստիվառը» մեկ հարթակում ներկայացնում է մշակույթը, զբոսաշրջային ներուժն ու տեղական արտադրանքը։ Փառատոնի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ծանոթացան Թալին քաղաքում տեղական արտադրանքի տոնավաճառին: