Երգարվեստ. Ներկայացնում է շեշտ ու հանգով, չափ ու կշռով ամբողջացած բանահյուսական և երաժշտական (պարերգերում, ծիսաշարերում և դրանց հարող երգատեսակներում նաև` շարժական) տեքստերի համաձույլ կերտվածքներ: Տրոհվում է 4 բաղադրիչների՝ կենցաղային կանչեր, ժողովրդական երգարվեստ, ժողովրդապրոֆեսիոնալ երգարվեստ և պրոֆեսիոնալ երգաստեղծություն:
Կենցաղային կանչերը ներկայացնում են ժողովրդի առօրյա կենցաղում տեղ գտած մարդկային ձայնի՝ կոկորդի միջոցով արտաբերվող հաղորդակցման ազդանշանային խորհրդանիշերի խոսքաելևէջաչափական միաձույլ, փոքրածավալ (մեկ, երկու հնչյունից մինչև մեկ երաժշտական ֆրազ) կառույցներ:
Ձայնով՝ կոկորդով կամ սուլոցով, արտաբերվող երգային ազդանշաններ:
Ընտանի կենդանիներին ուղղված կանչ-հորդորներ:
Քաղաքների կամ գյուղերի փողոցներում, բակերում հնչող մանրավաճառների կանչեր:
Ժողովրդական երգարվեստը գյուղական կամ քաղաքային կենցաղում երաժշտախոսքային (նաև պարային և թատերային գործողությունների շարժական տեքստերի) միաձույլ, տիպային ելևէջաչափական կառույցներ ունեցող, և լիարժեք ավարտուն միտք արտահայտող դրսևորումն է՝ հետևյալ ենթատեսակներով․
Ծիսական երգեր.
Տոմարական-օրացուցային.
- Ամանորի
- Պասի կամ պահքի
- Զատկի կամ Համբարձման
- Տերընդեզի
- Ծաղկազարդի
- Ջանգյուլումի
- Վարդավառի:
Տոհմային-ընտանեկան.
- Ծնունդ
- Կնունք
Հարսանիք
- Փեսայի, հարսի և այլ գովքեր
- Հարսնառի երգեր
- Կատակերգեր
- Պարերգեր
Հուղարկավորություն.
- Լացեր կամ լալիքներ
- Ողբերգեր
Վիպական երգեր.
- Պատմական և կենցաղային պատմողական երգեր
- Պատմա-հայրենասիրական երգեր
Աշխատանքային երգեր.
- Որսորդական
- Ձկնորսական
Երկրագործական.
- Գութաներգեր
- Կալի երգեր
- Սայլերգեր
- Քաղհան
- Չանաքի
Կանանց առտնին աշխատանքային.
- Սանդի
- Կթի
- Խնոցու
- Երկանքի
- Բուրդ գզելու
- Ճախարակի:
- Տղամարդկանց արհեստների հետ կապված:
Բանաստեղծների տեքստերով երգեր.
Պանդխտության- Զինվորագրության
- Հայդուկի
- Կատակերգեր
- Սիրերգեր
- Պարերգեր
Մանկան խնամքի հետ կապված.
- Մանկատածության և տղաբերքի
- Օրորերգեր
- Մանկան լոգանքի
- Մանկախաղաց
Մանկական երգեր.
- Ճոճանակի
- Համրանքի (հաշվերգեր)
- Բառախաղ-երգեր
Գուսանաաշուղական (ժողովրդապրոֆեսիոնալ) երգարվեստ:
Ընդգրկում է վիպասացների,միջնադարյան գուսանների, աշուղների, ինքնուս ստեղծագործողների հորինվածքները՝ հետևյալ ենթատեսակներով.
Վիպասացների երգարվեստ.
- Դյուցազնավեպ (էպոս)
- Դյուցազներգեր
Միջնադարյան գուսանների և աշուղների (նաև մերօրյա գուսանների) հորինվածքներ.
- Խոհափիլիսոփայական
- Բարոյախրատական
- Պատմա-հայրենասիրական
- Ծիսական
- Երգիծական-կատակային
- Կենցաղային
- Սիրային
- Երգ-հանելուկներ (աշուղական մրցույթների ժամանակ
- Երգեր՝ աշուղական հեքիաթներից ու սիրավեպերից:
Գյուղական և քաղաքային կենցաղում 20-21-րդ դարերում ձևավորված աշուղական ստեղծագործությունից էապես զանազանվող ինքնուս ստեղծագործողների հորինվածքներ:
Պրոֆեսիոնալ (մոնոդիկ) երգարվեստ: Ընդգրկում է միջնադարյան տաղերգուների երգարվեստը, ինչպես նաև հայ հոգևոր երգաստեղծությունը՝ հետևյալ ենթատեսակներով.
Միջնադարյան տաղերգուների հորինվածքներ.
- Հոգևոր տաղեր
- Աշխարհիկ տաղեր
- Հոգևոր երգարվեստ
- Սաղմոսներ
- Շարականներ
- Պատարագի երգեցողություն: