ՀՀ ՈՆՄԺ Արժեքների Ցանկ

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկն ըստ ոլորտների

Ժողովրդական բանահյուսություն
  1. Սասնա ծռեր» էպոս /ժողովրդական տարածված անուններն են «Սասունցի Դավիթ», «Ջոջանց տուն», «Քաջանց տուն», «Սասնա փահլեւաններ»/

2012թ. «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Ժողովրդական պարարվեստ

2. Քոչարի

2017թ. «Քոչարի, ավանդական խմբապար»-ը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

3. Յարխուշտա

4. Բատոլա /ծիսական-հարսանեկան պարերգ/

5. Թամզարա

Ժողովրդական երաժշտարվեստ

6. «Կռունկ» երգ

7. «Գացեք, տեսեք» երգ

8. Աշուղական սիրավեպ /երաժշտապատմողական, երաժշտաբանաստեղծական արվեստ/

9. Թառը եւ թառագործությունը /ավանդական երաժշտական մշակույթ, կատարողական արվեստ, նվագարանագործություն/

10. Սահարի /ավանդական երաժշտական մշակույթ, նվագարանային կատարողական արվեստ, ծիսական երաժշտություն/

11. Դուդուկը եւ դրա երաժշտությունը /ավանդական երաժշտական մշակույթ, կատարողական արվեստ, նվագարանագործություն/

2008թ. «Դուդուկն ու նրա երաժշտությունը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

12. «Քանոն» երաժշտական նվագարանը /ավանդական երաժշտական մշակույթ, կատարողական արվեստ, նվագարանագործություն/

Ժողովրդական կենսաապահովման մշակույթ /Ազգային խոհանոց/

13. Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները

2014թ. «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

14. Գաթայի պատրաստումը եւ մշակութային դրսեւորումները

15. Մրգից օղիների պատրաստում /մրգերի վերամշակում/

16. Մածունի պատրաստման ու կիրառման ավանդույթը

17. Գինեգործություն /խաղողի վերամշակում/

18. Կուրկուտ ծիսական ուտեստի ավանդույթը Կապանում

19. Արքայանարնջի եւ թզի չրերի պատրաստման ավանդույթը Մեղրիում /մրգերի վերամշակում/

20. Շիրակի մարզի չեչիլ եւ հյուսած պանիրների պատրաստման ավանդույթը

21. Քյավառի փախլավայի պատրաստման եւ կիրառման ավանդույթը

22. Ճախաթթվի (ճըխըթթո) պատրաստում /մթերքի մշակման ավանդական եղանակներ եւ կիրառություն/

Մարդու կյանքի շրջափուլերի հետ կապված ժողովրդական սովորույթներ և ծեսեր

23. Ավանդական հարսանեկան ծիսակատարություն

24. Խավիծ / կնոջ ծննդաբերության հետ կապված սովորույթ/

25. Կատիկի բարձրացում /երեխայի ծննդյան եւ հասունության` մանկան խնամքի հետ կապված սովորույթ/

26. Թաղման ծես

27. Եզդիների հարսանեկան ծեսը

Բնության վերաբերյալ պատկերացումներ և գիտելիքներ

28. Տարի հացի խորհրդանշանային կիրառում եւ նախշազարդում /ժողովրդական տոնական մշակույթ, ժողովրդական խոհանոցի տարր/

Տնտեսական կյանքի հետ կապված հմտություններ

29. Վայրի բույսերի եւ պտուղների հավաքչության ավանդույթը ՀՀ Տավուշի մարզի համայնքներում

30. Սար գնալ. հեռագնա անասնապահության մշակույթի ավանդույթը ՀՀ Տավուշի մարզում

Ավանդական արհեստների հետ կապված հմտություններ և գիտելիքներ

31. Ավանդական դարբնություն

32. Խաչքարագործության վարպետություն

2010թ. «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

33. Ժանեկագործություն /դեկորատիվ-կիրառական արվեստ, գեղարվեստական գործվածք/

34. Թոնրի պատրաստման եւ կիրառման ավանդույթ

35. Ավանդական գորգագործություն /դեկորատիվ-կիրառական արվեստ/

36. Ասեղնագործություն /գեղարվեստական գործվածք/

37. Հայաստանի սիրիահայ համայնքի ասեղնագործական մշակույթը

Ժողովրդական տոներ

38. Սուրբ Սարգսի տոն

39. Տերընդեզ

40. Վարդավառ

41. Համբարձման տոն («Վիճակ») /ժողովրդական եւ եկեղեցական տոն/

42. Սուրբ Հարության տոն («Զատիկ», «Սուրբ Զատիկ») /ժողովրդական եւ եկեղեցական տոն/

43. «Նոր տարի» տոն

44. Մուսա լեռան տոնակատարությունը /ժողովրդական տոնակատարություն/

45. Ասորիների Նոր տարվա տոնակատարությունը

Ժողովրդական հավատալիքներ և սովորույթներ

46. ՀՀ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի Սուրբ Թեւաթորոսի պաշտամունք

47. ՀՀ Արագածոտնի մարզի Քասախ գյուղի Թուխ Մանուկի պաշտամունք

48. Փայտե հմայիլի պատրաստման եւ կիրառման ավանդույթ /ժողովրդական կիրառական արվեստ/

49. Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը /ժողովրդական հավատալիք, տոն, քրիստոնեական ուխտագնացություն/

2020թ. «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Հասարակական, ազգակցական, ընտանեկան հարաբերությունների հետ կապված սովորույթներ

50. Տոհմածառ /ազգի պատմության, տոհմի ծագման հետ կապված հիշողության, երեւույթների, դեպքերի, գործընթացների խորհրդանիշ/

Հայոց լեզու

51. Հայկական տառարվեստը եւ դրա մշակութային դրսեւորումները

2019թ. «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

ՀՀ ՈՆՄԺ Արժեքների Ցանկ

Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N599 – Ա որոշման

«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310 – Ա որոշման

Հավելված ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 397 – Ա որոշման

Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N 1719 – Ա որոշման

Comments are closed.