Ուտեստի շտեմարան
Հայաստանի Հանրապետության համայնքներում կիրառվող ազգային ուտեստների վերաբերյալ
2022 թ. դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվել է ՀՀ համայնքներում կիրառվող ազգային ուտեստների նախնական գույքագրում, որին մասնակցել են ՀՀ 10 մարզերի 50 համայնքների 40 բնակավայրերի, 20 գյուղերի և 7 քաղաքների 160 շահառուներ, գույքագրվել են հայկական և եզդիական ազգային ուտեստների շուրջ 250 տարրեր։
Գույքագրմանը մասնակցել են պետական և հասարակական կազմակերպություններ, ուտեստի ոլորտի մասնավոր ձեռնարկություններ և անհատներ։
Գույքագրման նպատակն էր հավաքագրել ՀՀ համայնքներում ներկայում կենսունակ ազգային ուտեստները, ոչ միայն ժառանգության այդ ձևի պահպանությունն ու փոխանցումը, այլև կենսունակությունը, տարածումն ու հանրահռչակումը ապահովելու, ինչպես նաև գաստրո զբոսաշրջության և համայնքների տնտեսական առաջընթացի ու կայունության նպատակով կիրառելու համար։
2024 թվականին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ՀՀ համայնքներում իրականացված ազգային ուտեստների գույքագրմանը մասնակցել են ՀՀ 10 մարզերի 44 համայնքների շահառուներ: Գույքագրվել է ազգային ուտեստի շուրջ 151 տարր։
Տեսադարան
Լոռվա ավանդական ճաշատեսակները
Տեսադաս 1 – Դսեղ
Տեսադաս 2 – Արևածագ
Տեսադաս 3 – Օձուն
Տեսադաս 4 – Դսեղ
Տեսադաս 5 – Ճոճկան
Տեսադաս 6 – Կաճաճկուտ
Տեսադաս 7 – Մղարթ
Տեսադաս 8 – Չկալով
Տեսադաս 9 – Աքորի
Տեսադաս 10 – Շնող
Տեսադաս 11 – Շամուտ
Ուտելի Բույսերի փառատոն – 2022 թ․
Տեսադարան
Հայ-հունական քոլեջի 2-րդ կուրսի ուսանողները Ժողովրդական արվեստների թանգարան այցի շրջանակում մասնակցել են «Էրկանք» ընկերության հիմնադիր Տաթև Գրիգորյանի հետ համագործակցությամբ կազմակերպված «Ավանդական գաթայի պատրաստում» վարպետաց դասին:
Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Մատենադարանի ավագ գիտաշխատող, բան. գիտ. թեկնածու Հայկ Համբարձումյանի «Հացն ու Գինին․ որսը, խնջույքն ու սննդային կոդերը «Սասնա ծռեր» էպոսում և հայ միջնադարյան գրականության մեջ» մենագրությունը:
Սեդրակ Մամուլյանի հեղինակած «Սյունիքի խոհանոց», «Վայոց ձորի խոհանոց», «Տավուշի խոհանոց» և «Լոռվա խոհանոց» հայերեն-անգլերեն գրքերը հնարավորություն են տալիս նորովի բացահայտելու հայկական խոհանոցը՝ ընդգծելով բազմազանությունը, տարածաշրջանային յուրահատկությունները և մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։
Գրքերի տպագրությունն իրականացրել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» («ԼԻԼԱ»), իսկ Սյունիքի գիրքը՝ RECONOMY-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրերի շրջանակում։
Գրադարան
Գրականության ցանկ
1.Պողոսյան Ս. Հ. 2008, Հայկական ավանդական խոհանոց, Երևան, 62 էջ /հայերեն, անգլերեն/
2.Պողոսյան Ս. Հ. 2008, Միջէթնիկ փոխառնչություններ տարազի և ուտեստի համակարգում, Իրան-Սպահան, Թեհրան, 8-20 նոյեմբերի 2008թ. /«Միջէթնիկ փոխառություններ տարազի և ուտեստի
համակարգում»/ հայերեն-անգլերեն, Սպահան, էջ 49-59:
3.Պողոսյան Ս. Հ. 2009, Տավուշի ավանդական ուտեստի տոնածիսական համալիրները /Տավուշ նյութական և հոգևոր ժառանգություն, Երևան, էջ 187-193:
4.Պողոսյան Ս. Հ. 2009, Ուտեստ / Ոչ նյութական մշակութային ժառանգություն. դասակարգումն ու չափորոշիչները, Երևան, էջ 114-127:
5.Պողոսյան Ս. Հ. 2009, Հայկական ուտեստի առանձնահատկությունները / Գիտելիք և խորհրդանիշ,
հավատալիք և սովորույթ, միջազգային չորրորդ գիտաժողովի հոդվածների հավաքածու, Երևան, էջ 186- 199:
6.Պողոսյան Ս. Հ. 2009, Ըմպելիքը և թմրեցուցիչ նյութերը Երևանում /19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ / «Երևան» գիտական հոդվածների ժողովածու 2, Երևան, էջ 84-90:
7.Պողոսյան Ս.Հ. 2012, Մեղրու ավանդական ուտեստը Երևան, «Նահապետ»,14 էջ:
8.Պողոսյան Ս.Հ. 2012, Տոնածիսական խմորեղենը Երևանում, «Երևան» գիտական հոդվածների ժողովածու 3, Երևան, էջ 109-115:
9.Погосян С. Г..2010, Образ тамады у армян международная научная коференция
“Археология”, этнология, фольклористика Кавказа”, Тбилиси, с.515-517.
10.Погосян С. Г. Трапеза гостепримства. Гость у стола. международная научная коференция “Археология”, этнология, фольклористика Кавказа”, Тбилиси, 2011, 3с.
11.Poghosyan S. 2005, Insights into traditional food culture, Strasbourg, p.39-53.
12. Համբարձումյան Հ. 2024, «Հացն ու Գինին․ որսը, խնջույքն ու սննդային կոդերը «Սասնա ծռեր» էպոսում և հայ միջնադարյան գրականության մեջ», Երևան, «Մատենադարան»: