Ուտեստների շտեմարան
Հայաստանի Հանրապետության համայնքներում կիրառվող ազգային ուտեստների վերաբերյալ
2022 թ. դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվել է ՀՀ համայնքներում կիրառվող ազգային ուտեստների նախնական գույքագրում, որին մասնակցել են ՀՀ 10 մարզերի 50 համայնքների 40 բնակավայրերի, 20 գյուղերի և 7 քաղաքների 160 շահառուներ, գույքագրվել են հայկական և եզդիական ազգային ուտեստների շուրջ 250 տարրեր։
Գույքագրմանը մասնակցել են պետական և հասարակական կազմակերպություններ, ուտեստի ոլորտի մասնավոր ձեռնարկություններ և անհատներ։
Գույքագրման նպատակն էր հավաքագրել ՀՀ համայնքներում ներկայում կենսունակ ազգային ուտեստները, ոչ միայն ժառանգության այդ ձևի պահպանությունն ու փոխանցումը, այլև կենսունակությունը, տարածումն ու հանրահռչակումը ապահովելու, ինչպես նաև գաստրո զբոսաշրջության և համայնքների տնտեսական առաջընթացի ու կայունության նպատակով կիրառելու համար։