Արհեստների միջազգային փառատոն. Գավառ

Ավանդական արհեստների և համերի հրավառություն՝ Գավառում, հունիսի 21-ից 22-ը․ այս տարի՝ արդեն 4-րդ անգամ, տեղի կունենա Արհեստների միջազգային փառատոնը, որը յուրաքանչյուր տարի ՀՀ մարզերից մեկում մեկտեղում է ժողովրդական արհեստագործության ոլորտի լավագույն վարպետներին՝ Հայաստանից և արտերկրից։ 2025 թվականին փառատոնը կհանգրվանի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ «Երիտասարդները ստեղծում են համը․ խոհարարություն և արհեստներ» խորագրի ներքո։
Ի՞նչ է սպասվում․ հայ և օտարազգի վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, ավանդական համեղ ուտեստներ, խոհարարական մրցույթ, լարախաղացի ներկայացում, ֆոտոանկյուն, ավանդական երգ ու պար, թաղիքե գորգի ստեղծում, ավանդական խաղեր, թանգարանային ցուցադրություն, վարպետության դասեր, համերգներ։
Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։
ԾՐԱԳԻՐ
21.06. 2025
- 12:00-20:00 – Հայ և արտերկրի վարպետների աշխատանքների ցուցահանդես-վաճառք
- 12:00-20:00 – Թանգարանային ցուցադրություն (Հովհ․ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, Գեղարքունիքի երկրագիտական թանգարան, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան)
- 12:00-20:00 – «Արի՛ նկարվենք» ֆոտոանկյուն
- 12:00-20:00 – Հայկական ավանդական ուտեստների ներկայացում և համտես
- 12:30 – «Խնոցի-Հարոցի» խոհարարական խմբային մրցույթի մեկնարկ
- 13:00 – Միջոցառման պաշտոնական բացում. բացման ելույթներ, շրջայց տաղավարներով
- 13:30-20:00 – «Քեչին վրեն». թաղիքե գորգի ստեղծում՝ «Մասունք» ավանդական երգի և պարի խմբի կատարումների ուղեկցությամբ
- 13։30 – «Բացահայտի՛ր Գավառը»․ քվեստ «Ռեստարտ Գավառ» երիտասարդական ՀԿ-ի մասնակցությամբ
- 13։30 – ”City tour”․ շրջայց Գավառում «Սարվոր տուրիզմ» ՀԿ-ի մասնակցությամբ
- 14։00 – Լարախաղացի ներկայացում
- 15։00 «Զմփիկ-Զմփիկ» ավանդական և թիմային խաղերի մեկնարկ, «Ստվերախաղ-առակներ». ԱՐԱՐ հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն
- 12:00-18:00 – Վարպետության դասեր.
- 12:00-18:00 – խեցեգործություն
- 16:00, 17:00 – Գավառի քյուֆթայի պատրաստում
- 14:00, 17:00 – կարպետագործություն
- 12:00 – 18:00 – թաղիքագործություն
- 15:00-17:00 – խաչբուռագործություն
- 16:00 – թափոնների վերամշակում և ձեռագործ իրերի պատրաստում
- 19:00- Համերգ Ethno Colors խմբի մասնակցությամբ
——————
22. 06. 2025
- 12:00-20:00 – «Քեչին վրեն». թաղիքե գորգի պատրաստում՝ ավանդական երգերի ուղեկցությամբ
- 12:00 -20:00 – Հայ և արտերկրի վարպետների աշխատանքների ցուցահանդես-վաճառք
- 12:00-20:00 – Թանգարանային ցուցադրություն (Հովհ․ Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, Գեղարքունիքի երկրագիտական թանգարան, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան)
- 12:00-20:00 – «Արի՛ նկարվենք» ֆոտոանկյուն
- 12:00 –20:00 – Հայկական ավանդական ուտեստների ներկայացում և համտես
- 14։00 – «Բացահայտի՛ր Գավառը»․ քվեստ «Ռեստարտ Գավառ» երիտասարդական ՀԿ-ի մասնակցությամբ
- 14։00 – City tour․ շրջայց Գավառում «Սարվոր տուրիզմ» ՀԿ-ի մասնակցությամբ
- 15։00 – Լարախաղացի ներկայացում
- 16:00 – «Զմփիկ-Զմփիկ» ավանդական խաղերի մրցույթ, «Ստվերախաղ-առակներ». ԱՐԱՐ հայ ազգային արվեստի պահպանման կենտրոն
- 12:00 –18:00 – Վարպետության դասեր.
- 12:00–18:00 – խեցեգործություն
- 14:00, 17:00 – Գավառի փախլավայի պատրաստում
- 14:00, 17:00 – կարպետագործություն
- 13:00 – 16:00 – թաղիքագործություն
- 16:00 – խաչբուռագործություն
- 16:00 – թափոնների վերամշակում և տիկնիկների պատրաստում
- 18:00 – Համերգ «Գամմա» բենդի մասնակցությամբ