Արհեստների միջազգային փառատոն. Մեղրի
Մայիսի 16-17-ին ԱՊՀ 2026 թվականի մշակութային մայրաքաղաք Մեղրիում տեղի ունեցավ Արհեստների միջազգային 5-րդ փառատոնը՝ «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագրով։
Փառատոնը համախմբել էր շուրջ 70 արհեստագործ վարպետների աշխարհի 11 երկրներից (Հայաստան, Վրաստան, Իրան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Թուրքմենստան, Բելառուս, Տաջիկստան)։ Փառատոնի այցելուները հնարավորություն ունեցան ոչ միայն հիանալու ավանդական արհեստների բազմազանությամբ, այլև անձամբ մասնակցելու խեցեգործության, թաղիքագործության, կարպետագործության և այլ մասնագիտացված վարպետաց դասերի։ Միջոցառման մշակութային բաղադրիչը հարստացրին լարախաղաց Մամիկոնի ավանդական ելույթը, «ԼՈՖԹ-ՄԵՂՐԻ» կենտրոնի «Փնտրելով արևին» ինտերակտիվ քվեստը, «Պահպանի՛ր ակնթարթը» լուսանկարվելու գոտին և «Կաթիլ» բենդի, Ժողովրդական արվեստների թանգարանի «Մանել» երգչախմբի, «Վարը Վարենկ» նախաձեռնության համերգային ծրագրերը։
Փառատոնն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Մեղրիի համայնքապետարանի, Մշակույթի զարգացման հիմնադրամի և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
Մեղրի. «Ստեղծարար համայնք, կայուն ապագա» խորագիրը կրող Արհեստների միջազգային 5-րդ փառատոն
Առավոտ լուսո. Նաիրա Կիլիչյան, Լուսինե Թորոյան