
Նոր ձևաչափ՝ թանգարանային ոլորտում. հուլիսի 3-ին տեղի ունեցավ Ժողովրդական արվեստների թանգարանի հուշանվերային խանութի և սպասասրահ-սրճարանի բացման պաշտոնական արարողությունը: Բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վասիլիս Մարագոսը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ «ԿԱՏԱՊՈՒԼՏ Ստեղծարար աքսելերացիոն» ծրագրի թիմը և այլ բարձրաստիճան հյուրեր:
Սա բազմակողմ արդյունավետ համագործակցության մի օրինակ է, որն ուղղված է ոչ միայն թանգարանային կյանքի զարգացմանը, այլև բերելու է մշակութային, սոցիալական և տնտեսական դրական փոփոխություններ:
Թանգարանի հուշանվերային խանութում այցելուները կարող են ձեռք բերել ժողովրդական արվեստի ոլորտի բազմաթիվ ուշագրավ նմուշներ, այդ թվում՝ ժողովրդական վարպետների ձեռքի աշխատանքներ։
Նախագիծն իրականացվել է Եվրոպական միության աջակցությամբ «ԿԱՏԱՊՈՒԼՏ Ստեղծարար աքսելերացիոն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀԲԸՄ հիմնադրամի (Հայաստան) և «Քրիեյթիվ Արմենիա» մշակութային հիմնադրամի հետ համատեղ: Թանգարանն իր խորին շնորհակալությունն է հայտնում նաև նախագծի հովանավոր ՖԼԵՔՍԻԹՐԻ կահույքի արտադրամասին: