«Տորքի որդեգրում» ծրագրի ամենամյա ամփոփիչ ցուցահանդես

Մայիսի 16-ին կայացավ «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի` «Տորքի որդեգրում» ծրագրի ամենամյա ամփոփիչ ցուցահանդեսը, որտեղ համաձուլվել էին նրանց արդեն վաղեմի և նոր որդեգրված համայնքներում  ստեղծված ձեռագործ աշխատանքներ:
Ցուցադրությունը ներկայացնում էր  «Տորքի որդեգրում» ծրագրի համայնքների` անցած տարում կատարած աշխատանքները:
Մինչ միջոցառման ավարտը ժյուրիի անդամները՝ ռեժիսոր Ռուբեն Բաբայանը,  կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը, ասեղնագործության վարպետ Արմինե Խաչատրյանը և գործվածքի վերականգնման  մասնագետ Նարինե Մարտիրոսյանը, պարգևատրեցին չորս անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքներին: Վերջին՝ հինգերորդ անվանակարգի հաղթողին այս անգամ ընտրեցին մասնակից համայնքները:
Այս տարի հաղթող ճանաչված հինգ համայնքներն են.
«Լավագույն դիզայն»- Բյուրեղավանի մարզամշակութային կենտրոն,
«Յուրահատուկ Ստեղծագործություն»- Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնը,
«Լավագույն աշխատանք»- Արագածի գուսան Աշխույժի անվան արվեստի դպրոց,
«Լավագույն համայնք»- Ծաղկունք համայնք,
«Հատուկ մրցանակ»-Մարտունու արվեստի մանկական դպրոց:
Ամեն տարի «Տորքի որդեգրման» ամփոփիչ ցուցահանդեսով է տրվում մեկնարկը նոր համայնքներում ծրագիրն իրականացնելու:
Ծրագիրը շարունակվում է ընդլայնվել՝ ներառելով նոր մարզեր ու համայնքներ:

Comments are closed.