Համբարձման տոնը Գեղամասարում

Համբարձման տոնը Գեղամասարում

Համբարձման տոնը Գեղամասարում

«Մշակութամետ» նախաձեռնությունը «Վարը Վարենկի» հետ համագործակցությամբ Գեղամասարում նշեցին Համբարձման տոնը։
Համբարձման տոնն ունի շա՜տ հետաքրքիր ավանդույթներ, որոնք պահպանելով էլ անցկացրին օրը։
Միջոցառման ընթացքում մասնակիցները հասցրին` աղբյուրից ջուր վերցնել, վիճակ հանել, ազգային խաղեր խաղալ, սովորել ազգային երգ ու պար:

«Տորքի որդեգրում» ծրագրի ամենամյա ամփոփիչ ցուցահանդես

«Տորքի որդեգրում» ծրագրի ամենամյա ամփոփիչ ցուցահանդես

«Տորքի որդեգրում» ծրագրի ամենամյա ամփոփիչ ցուցահանդես

Մայիսի 10-ին կայացավ «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի` «Տորքի որդեգրում» ծրագրի ամենամյա ամփոփիչ ցուցահանդեսը, որտեղ համաձուլվել էին ավելի քան 10 համայնքներում ստեղծված ձեռագործ աշխատանքներ:
Ցուցադրությունը ներկայացնում էր «Տորքի որդեգրում» ծրագրի համայնքների` անցած տարում կատարած աշխատանքները:
Մինչ միջոցառման ավարտը ժյուրիի անդամներ ազգագրագետ Կարինե Բազեյանը, կինոռեժիսոր Գարեգին Զաքոյանը, ազգագրագետ Լևոն Աբրահամյանը և թանգարանագետ Լուսինե Թորոյանը, պարգևատրեցին հինգ անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքների ստեղծագործությունները:
Այս տարի հաղթող ճանաչված հինգ համայնքներն են.
«Լավագույն դիզայն»- Բերդի մշակույթի տուն,
«Յուրահատուկ Ստեղծագործություն»- Բյուրեղավանի մարզամշակութային կենտրոն,
«Լավագույն աշխատանք»- Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոն,
«Հատուկ մրցանակ»-Արթիկի գեղարվեստի դպրոց,
«Լավագույն համայնք»- Արագածի գուսան Աշխույժի անվան արվեստի դպրոց:
Մինչ օրս «Տորքի որդեգրում» ծրագրի շնորհիվ հայկական ավանդական գործվածքի արվեստին են ծանոթացել առավել քան 270 աշակերտներ՝ Հայաստանի 7 մարզերում:
Ծրագիրը շարունակվում է ընդլայնվել՝ ներառելով նոր մարզեր ու համայնքներ:

«Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդես (1)

«Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդես

«Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդես (1)

Մայիսի 10-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող «ՀՀ Սյունիքի մարզի բանահյուսական ժառանգության համայնքահեն գույքագրումը, փաստաթղթավորումը և պահպանումը» ծրագրի շրջանակներում պատրաստված «Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը։
Ծրագրի համակարգող Գոհար Մելիքյանը ներկայացրեց աշխատանքի ընթացքը և արդյունքերը՝ նշելով, որ ծրագրի իրականացման համար աշխատել են Սյունիքի մարզի ութ համայնքում։ Շնորհանդեսի ընթացքում ելույթ ունեցան նաև ծրագրի ղեկավար, ՀԱԻ Բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչ Թամար Հայրապետյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետ Ժանետ Բլեքը։
Կայքի հղումը ստորև՝
https://www.syunikich.am/

«Գորիսի բարբառը Հնդեվրոպական լեզվաընտանիքի ակունքներում»

«Գորիսի բարբառը Հնդեվրոպական լեզվաընտանիքի ակունքներում»

«Գորիսի բարբառը Հնդեվրոպական լեզվաընտանիքի ակունքներում»

Մայիսի 11-ին՝ ժամը 18:00-ին «Հրանտ Բաղդագյուլյան Արվեստանոց»-ում տեղի կունենա «Գորիսի բարբառը Հնդեվրոպական լեզվաընտանիքի ակունքներում» թեմայով բանախոսությունը: Խոսնակ՝ Մհեր Քումունց: Մուտքն ազատ է

Համբարձման տոնը Մանկական այգում

Համբարձման տոնը Մանկական այգում

Համբարձման տոնը Մանկական այգում

Մայիսի 9-ին Մանկական այգում «Արատտա» կրթամշակութային ազգային ծրագիրը նշեց Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Օրակարգ. օրվա խորհրդի ներկայացում Սուրբ Սարգիս եկեղեցում, ծաղկահավաք Հրազդանի կիրճում, քայլերթ դեպի Մանկական այգի, ծաղկեփնջերի պատրաստում Մանկական այգում, Վիճակի ծեսը Մանկական այգում, Համբարձման աստղիկների պատրաստում, համերգային ծրագիր:

«Լոռու ժողովրդական երգեր․ բանահավաք Բոգդան Հովհաննիսյան»

«Լոռու ժողովրդական երգեր․ բանահավաք Բոգդան Հովհաննիսյան»

«Լոռու ժողովրդական երգեր․ բանահավաք Բոգդան Հովհաննիսյան»

Մայիսի 8-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ Վանաձորի Իրական դպրոցում գործող «Ճարտար» արվեստասերների ակումբի ուսանողների իրականացրած «Լոռու ժողովրդական երգեր․ բանահավաք Բոգդան Հովհաննիսյան» գրքույկի շնորհանդեսը։ Ելույթ ունեցավ Երևանի Իրական դպրոցում գործող «Ճարտար» ակումբի երգչախումբը։ Ծրագում՝ Սբ Ներսես Շնորհալի, Կոմիտաս, Անտոնիո Վիվալդի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, Ցեզար Ֆրանկ, Էդգար Հովհաննիսյան, Բենջամին Բրիտտեն և այլն։

«Հացն ու Գինին․ որսը, խնջույքն ու սննդային կոդերը «Սասնա ծռեր» էպոսում և հայ միջնադարյան գրականության մեջ»

«Հացն ու Գինին․ որսը, խնջույքն ու սննդային կոդերը «Սասնա ծռեր» էպոսում և հայ միջնադարյան գրականության մեջ»

«Հացն ու Գինին․ որսը, խնջույքն ու սննդային կոդերը «Սասնա ծռեր» էպոսում և հայ միջնադարյան գրականության մեջ»

Մատենադարանի հրատարակչությունը լույս է ընծայել Մատենադարանի ավագ գիտաշխատող, բան. գիտ. թեկնածու Հայկ Համբարձումյանի «Հացն ու Գինին․ որսը, խնջույքն ու սննդային կոդերը «Սասնա ծռեր» էպոսում և հայ միջնադարյան գրականության մեջ» մենագրությունը:
Գրքում հայ միջնադարյան գրականության և «Սասնա ծռեր» դյուցազներգության համեմատական քննությամբ ներկայացվում են էպիկական ու գրական հերոսների սննդի հայթայթման ձևերը և հատկապես որսորդությունը, սննդային նախապատվությունները, հիշատակվող կերակրատեսակների օգտագործման կերպն ու ժամանակը։ Անդրադարձ է կատարվում կերակրատեսակների ու սննդային կոդերի կենցաղային, ծիսական ու գեղարվեստական նշանակությանն ու գործառույթներին։
Խմբագիր՝ բան. գիտ. դոկտոր Գոհար Մուրադյան
Գիրքը տպագրվել է «Առատաշեն վայների» ընկերության հովանավորությամբ:

Ջրվեժի ուխտի օրը՝ ազգային երգ ու պարով

Ջրվեժի ուխտի օրը՝ ազգային երգ ու պարով

Ջրվեժի ուխտի օրը՝ ազգային երգ ու պարով

Ազգային պարի զարգացման և տարածման նպատակով՝ ամիսը մեկ անգամ Ջրվեժ համայնքում անցկացվում են ազգային պարերի բաց դասեր։
Մեր նախնիների ուխտագնացությունների զարդն են եղել երգն ու պարը։ Միջոցառումը սկսվեց Կաթողիկե եկեղեցու բակում և շարունակվեց Համայնքապետարանի վարչական շենքի հարակից տարածքում։ Հյուրեր՝ Մասունք ավանդական երգի-պարի համույթ և Ջրվեժի երաժշտական դպրոց: Նախաձեռնողներ՝ Ջրվեժի Կաթողիկե եկեղեցի, Ջրվեժի համայնքապետարան, Անանենց Արվեստանոց:

Հայրիկ Մուրադյան - 119

Հայրիկ Մուրադյան – 119

Հայրիկ Մուրադյան - 119

«Խարույկ» ՀԿ-ի «Միշտ Դեպի Լույս» նախաձեռնությունը «Բարձունք» կենտրոնում կազմակերպել էր ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, երգիչ-բանահավաք, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի 119-ամյակին նվիրված երեկո։ Երեկոյի ընթացքում խոսվեց նրա ծավալած գործունեության մասին, ցուցադրվեց մեծ հայի մասնակցությամբ «Այբ Բեն Գիմ» ֆիլմը, երեկոն ավարտվեց երգ ու պարով` «Վան» խմբի մասնակցությամբ։ Երեկոյի հատուկ հյուր` Ալեքսան Հարությունյան։

«Ալեքսանդրապոլի բաղնիքի ծեսը». դասախոսություն

«Ալեքսանդրապոլի բաղնիքի ծեսը». դասախոսություն

«Ալեքսանդրապոլի բաղնիքի ծեսը». դասախոսություն

Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում ազգագրագետ Կարինե Բազեյանը ներկայացրեց դասախոսություն՝ «Ալեքսանդրապոլի բաղնիքի ծեսը» թեմայով։
Հետաքրքիր և բովանդակալից հանդիպման արդյունքում խոսվեց բաղնիք գնալու ավանդույթի մասին, թե ինչպես էին ալեքպոլցիները բաղնիք գնում հատուկ բոխչայով, սպիտակեղենով, գլխակապերով, շապիկներով։
Բաղնիք գնալը եղել է մեծ արարողակարգ: Գնում էին առավոտյան ժամը 10-ին և վերադառնում երեկոյան, իրենց հետ տանելով նաև սնունդ:
Հետաքրքիր էր նաև, որ կանայք գնում էին ամբողջությամբ զարդարված, թանկարժեք զարդերով, դրանով ուզում էին ցույց տալ իրենց սոցիալական վիճակը:
Դասախոսությունները իրականացվում են ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հետ համագործակցությամբ: