ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Ավանդույթ և արդիականություն» կրթամշակութային ՀԿ-ն իրականացնում է «Պատանի ստեղծարար» կրթական ծրագիրը։ Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի ապրիլի 25-ը ներառյալ: Ծրագիրը կանցկացվի մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում։
Նախատեսվում է դասընթացներ կազմակերպել 15 մանուկների և պատանիների համար հետևյալ մասնագիտություններով.
Դիզայնի նախագծում՝ արհեստական բանականության միջոցով
Գորգագործություն
Կարպետագործություն
Թաղիքագործություն
Ուսումնական գործընթացը կիրականացվի տեսական և գործնական պարապմունքների զուգորդմամբ՝ ոլորտի առաջատար մասնագետների կողմից: