Նոյեմբերի 20-ից «Դալմա Գարդեն մոլ»-ում մեկնարկել է «Արցախի գույները» ձեռագործ իրերի տոնավաճառ, որտեղ ներկայացված են արցախահայերի ձեռագործ աշխատանքները: Տեղեկացնում ենք, որ տոնավաճառին մասնակցում է նաև Teryan Cultural Center-ը՝ ներկայացնելով «Պատրաստում են արցախցի կանայք» նախագիծը։
Արցախյան ուտեստների պատրաստման նախագիծը ստեղծվել է «Տերյան մշակութային կենտրոն»-ի նախաձեռնությամբ և մի խումբ անհատների աջակցությամբ «Մեր Տունը» ռեստորանային համալիրի հյուրընկալ հարկի ներքո։ Արցախից եկած կանայք պատրաստում են արցախյան թթուներ, ավանդական ճաշատեսակներ, քաղցրավենիք, մուրաբաներ: Նախագծի նպատակն է ստեղծել աշխատատեղեր, բարելավել մեր հայրենակիցների հոգեբարոյական վիճակը։