«Արի՜ խաղանք քարկտիկ Նինո՜»

Անշուշտ բոլորս անգիր գիտենք այս հրաշալի երգի տողերը և միաձայն շա՜տ ենք երգել:Բայց օրերից մի օր հարց ծագեց.էտ ո՞րն է քարկտիկը,որ խաղում է էս տղան Նինոյի հետ: Բա մենք հԸնչի՞ չենք խաղում էլ…. Այսպես.տեղադրում ենք այստեղ քարկտիկ խաղը և հույսով լցված ենք սիրելի եղբայրներ և քույրեր,որ Ձեր ներդրումը կունենաք մեր հին բակային խաղերը վերականգնելու և վերաներկայացնելու գործում:

 

Քարկտիկ,Մոլաբեր,Հինգքարի.խաղը բազում անուններով է հայտնի,սակայն ամենատարածվածը քարկտիկն է: Խաղում են 5 փոքր ու կլոր քարերով։ Մասնակցում են 2-5 հոգի։ Խաղը բաղկացած է յոթ գործողությունից։ նախքան խաղն սկսելը խաղացողը քարերը փռում է գետնին։ Այնուհետև՝

 

1. Վերցնելով քարերից մեկը՝ նետում է վեր։ Վերցնում է մեկական քար և որսում ընկնողը։
2. Նույն գործողությունը կատարում է, բայց քարերը վերցնում է զույգ-զույգ։
3. 
Նույն գործողությունը է կատարում։ Քարերը վերցնում է երեքը միասին, մեկը՝ առանձին։
4. Վեր նետելով մեկը՝ մյուս չորսը դնում է գետնին:
5. Վեր նետելով մեկը՝ վերցնում է գետնին դրված չորսը։
6. Բոլոր հինգ քարերը վեր նետելով՝ որսում է ձեռքի երեսով, ապա ձեռքի երեսով նետելով՝ որսում ձեռքի ափով։
7. Այս փուլը կոչվում է շուն և կազմված է չորս մասից։ Խաղացողը քարերը փռում է գետնին, ապա մի ձեռքի ցուցամատով ու բթամատով կամուրջ է կազմում գետնին.

 

ա.վեր նետելով մի քար՝ մյուսները մատի հպումով անց է կացնում կամրջի տակով։
բ.քարերն անց է կացնում զույգ-զույգ։
գ.քարերն անց է կացնում երեքը միասին, մեկն առանձին։
դ.քարերն անց է կացնում չորսը միասին։

Գործողությունները կատարելուց հետո խաղացողը պետք է որսա ընկնող քարը։ եթե դա նրան չի հաջողվում, նա համարվում է պարտված և խաղն սկսում են սկզբից։ Հաղթում է նա, ով առաջինն է կատարում բոլոր գործողությունները։

 

Comments are closed.