timthumb (1)

Հայտարարություն. «Տարեհաց». Ամանորի ուտեստի տոնավաճառ

timthumb (1)

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Երևանի քաղաքապետարանի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և Մշակույթի զարգացման հիմնադրամի հետ համատեղ ներկայացնում է «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստի տոնավաճառը:

Վայր՝ Խաչքարերի պուրակ (Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի հարևանությամբ)

Երբ՝ դեկտեմբերի 20–30-ը

Ժամեր՝ 12:00–22:00

Նպատակ

Միջոցառման նպատակն է ներկայացնել հայկական խոհանոցը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորում։ Տոնավաճառը կաջակցի հայկական ավանդական ուտեստների տարածմանը, հանրության իրազեկմանը և նորովի արժևորմանը:

Ի՞նչ սպասել

Ավանդական խոհանոցի բազմազանություն. Տեղում պատրաստվող տաք կերակուրներից մինչև պատրաստի ուտեստներ և ըմպելիքներ։ Հատուկ ուշադրություն կդարձվի Ամանորին բնորոշ ավանդական ազգային ուտեստներին:
Վարպետության դասեր. Ամեն օր՝ ժամը 18:00-ին, վայելե՛ք ազգային ուտեստների պատրաստման վարպետաց դասերը՝ բացահայտելով դրանց առանձնահատկություններն ու մշակութային նշանակությունը:
«Տարեհաց». Ծանոթացե՛ք «Տարեհացի» ավանդույթին, որը հաջողություն և բարօրություն է խորհրդանշում։ Անցյալում տարեհացի պատրաստման եղանակները տարբեր են եղել. օգտագործվել են հատիկեղեն ու չոր պտուղներ այն ձևավորելու համար: Հավատացել են, որ տարեհացի մեջ դրված մետաղադրամը կարող է հաջողություն բերել այն անձին, ում բաժին է հասել:

Մասնակցության հրավեր

Մենք հրավիրում ենք սննդի արտադրողներին և մշակութային կազմակերպություններին միանալու այս մեծ տոնախմբությանը.

Ներկայացրե՛ք ձեր խոհարարական վարպետությունը բազմազան և մեծ լսարանին:
Գովազդե՛ք ձեր արտադրանքը և ամրապնդե՛ք ձեր ներկայությունը հայկական խոհարարական ոլորտում:
Դարձե՛ք այն մշակութային շարժման մասը, որը պահպանում և բարձրացնում է հայկական խոհանոցի արժեքը։
Տաղավարի սեղանների քանակը խիստ սահմանափակ է։ Մասնակցության հայտերը, որոնք ընդունվում են մինչև ս. թ. դեկտեմբերի 16-ը, անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստին՝ լրացնելով կից ձևաչափը և կցելով ներկայացվող ուտեստի 2 լուսանկար։

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

«Մեր պարերը և մենք»

Նոյեմբերի 29-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «Մեր պարերը և մենք» հայկական պարի հերթական բաց դասը՝ շարունակելով «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի ավանդույթները:

Բանախոսություն՝ նվիրված հայոց վիպերգերին

Բանախոսություն՝ նվիրված հայոց վիպերգերին

Բանախոսություն՝ նվիրված հայոց վիպերգերին

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում տեղի ունեցավ հերթական բանախոսությունը՝ նվիրված հայոց վիպերգերին։ ՀԱԻ Բանագիտության բաժնի կողմից «Բանագիտական քննարկումներ»-ի շրջանակում «Հայոց վիպերգերը՝ եվրոպական բալլադների ուսումնասիրության համատեքստում» թեմայով հանդես եկավ բ․ գ․ թ․ Լուսինե Հայրիյանը։

Անդրադարձ «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» դասընթացին3

Անդրադարձ «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» դասընթացին

Անդրադարձ «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» դասընթացին3

Ուրախությամբ հայտնում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ․ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային նվիրված «Եվրոպական համակարգողների ցանց» նախաձեռնության տեղեկագրի 7-րդ թողարկումն անդրադարձել է «Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և թանգարանները» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթացին, որն անցկացվեց սեպտեմբերին` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Թեհրանի կենտրոնի, Ժողովրդական արվեստների թանգարանի և Եղեգնաձորի Երկրագիտական Թանգարանի համագործակցությամբ։ Դասընթացը վարեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներ Ժանետ Բլեյքը և Ջոաննա Օրրը։

Տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը

Տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը

Տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի, «Տերյան» մշակութային կենտրոնի, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի հետ համագործակցությամբ տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը:
Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է հայ և վրացի արհեստագործ վարպետների արհեստի և ուտեստի 1-օրյա համատեղ ցուցադրություն: Ներկայացվել են խեցեղենի, գործվածքի, ասեղնագործության և ձեռարվեստի այլ ուղղությունների նմուշներ, ինչպես նաև հայկական և վրացական ուտեստներ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել վարպետների ձեռագործ աշխատանքներին։ Նա հետաքրքրվել է՝ ինչ ծրագրեր ունեն վարպետները՝ զարգացնելու իրենց ձեռարվեստը, ինչ առանձնահատկություններ ունեն ձեռագործ աշխատանքները, ինչպես է կազմակերպվում դրանց իրացումը, ինչպիսի համագործակցություններ են իրականացվում՝ ցուցադրելու հայկական ձեռագործ արվեստն արտերկրում, ինչպես է արտադրությունը նպաստում մարզային ենթակառուցվածքների զարգացմանը և այլն։
Վարպետները պատմել են իրենց արտադրության մասին, ներկայացրել աշխատանքների ինքնատիպությունը, միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու կարևորությունը։
«Այստեղ հավաքված են մարդիկ, որոնց միավորում է նույն էներգիան՝ սերը դեպի արհեստն ու արվեստը։ Ուրախ եմ, որ կայացել է հայ և վրաց ժողովրդի ևս մեկ հաջող համագործակցություն։ Այստեղ ներկայացված յուրաքանչյուր աշխատանք միտք ու տրամադրություն ունի, որը փոխանցվում է նաև մեզ»,-ասել է նախարարը։
Նշենք, որ ծրագրի նպատակն է ապահովել միջմշակութային համագործակցություն, ստեղծել նոր հարթակ՝ փորձառությունների փոխանակման, ավանդույթների պահպանության և շուկայական նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ:
Ցուցահանդեսի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջել են նաև «Մեգերյան կարպետի» թանգարանային հատվածում, ծանոթացել ցուցանմուշներին։

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Հայ վարպետների ձեռագործ աշխատանքները՝ Շպիտելբերգի Սուրբ ծննդյան տոնավաճառում

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Հայաստանը Վիեննայում առանձին տաղավարով մասնակցում է Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին։
Մինչև դեկտեմբերի 23-ը հայկական տաղավարում կցուցադրվի շուրջ 40 վարպետի ձեռագործ աշխատանք՝ փայտարվեստի, ասեղնագործության, թաղիքագործության, խեցեգործության, տիկնիկագործության նմուշներ, հուշանվերներ: Տաղավարի կազմակերպման աշխատանքներին մասնակցել է Ժողովրդական արվեստների թանգարանը, որը տարիներ շարունակ զբաղվում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմամբ և հանրահռչակմամբ։ Թանգարանն ունի միջազգային տարբեր հարթակներում երկրի ներկայացվածությունն ապահովելու մեծ փորձ։ Դեռևս 2023 թվականին Հայաստանն առաջին անգամ մասնակցեց Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին` ներկայացնելով հայ վարպետների ձեռագործ աշխատանքները։
Ծրագիրն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, «Մշակույթի զարգացման» հիմնադրամի, Ժողովրդական արվեստների թանգարանի և «Ֆաստեքս» ընկերության հետ համագործակցությամբ։
Ծրագիրը նպատակ ունի խթանել Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակումն և երկրի ճանաչելիության բարձրացումը:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառն իրականացվում է 1970-ական թվականներից՝ Վիեննայի պատմական թաղամասերից մեկում: Այն Վիեննայի ամենահայտնի Սուրբ Ծննդյան տոնավաճառներից մեկն է, որն ամեն տարի գրավում է հազարավոր այցելուների։ Տոնավաճառը տեղի է ունենում Վիեննայի Շպիտելբերգ թաղամասի Շպիտելբերգգասե, Գուտենբերգգասե և Շրանկգասե հետիոտնային փողոցներում, որոնք առանձնանում են իրենց գեղեցիկ ճարտարապետությամբ և տոնական մթնոլորտով։

«Տորքի որդեգրում» ծրագիր

«Տորքի որդեգրում» ծրագիր

«Տորքի որդեգրում» ծրագիր

Նոյեմբերի 15-ին «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամն ավարտեց «Տորքի որդեգրում» ծրագրի առաջին փուլը Գավառի գեղարվեստի դպրոցում։
Այստեղ հիմնադրամն անցկացրել էր գորգագործության դասընթացներ 15 մասնակիցների համար: Շուրջ 3 ամիս տևած դասընթացներն ամփոփվեցին գորգերի կտրման ծիսական արարողությամբ:
Խմբում ներառված են եղել մասնագետներ 8 արտադպրոցական մշակութային կենտրոններից:
«Տորքի որդեգրում» ծրագրի շրջանակներում համայնքի հետ համագործակցությունը շարունակվում է:

«Մեր երգերը և մենք»․ Լոռվա երգեր

«Մեր երգերը և մենք»․ Լոռվա երգեր

«Մեր երգերը և մենք»․ Լոռվա երգեր

Տեղի կունենա հայկական ազգային երգերի հերթական բաց դասը, այս անգամ՝ Իրական դպրոցի «Ճարտար» արվեստասերների ակումբի հետ միասին։
Վանաձորի Իրական դպրոցի ուսանողները այցելել էին վարպետ Բոգդան Հովհաննիսյանի արվեստանոց, ձայնագրել ու նոտագրել նրա կողմից հավաքված՝ Լոռու մարզի Թումանյանի և Ստեփանավանի շրջանների երգերը։ Հենց այս երգերն են նրանք ներկայացնելու միջոցառման ժամանակ։
Երգերը պատկանում են քնարական երգի, կատակերգի, պարերգի, հարսանեկան երգի ժանրերին։ Միջոցառումը վարելու է երաժշտագետ, խմբավար, կոմիտասագետ Տաթևիկ Շախկուլյանը։
Հանդիպումը՝ նոյեմբերի 15-ին, ժամը 19։30-ին, «Բարձունք»-ում (Արմեն Տիգրանյան փող., 23 շենք)։ Մուտքն ազատ է։

«Պարիաներ» խմբային ցուցահանդես

«Պարիաներ» խմբային ցուցահանդես

«Պարիաներ» խմբային ցուցահանդես

ԵՄ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի հիմնած «Պարիաներ» խմբային ցուցահանդեսը մեկնարկել է նոյեմբերի 12-ին, Չարենցի տուն-թանգարանում, Today Art նախաձեռնության կողմից։
Ոգեշնչող այս ցուցահանդեսը մաս է կազմում «Պարիաներ. Ներկայացնելով Եվրոպայի պատմական հիշողությունը» համագործակցային ծրագրի, որում ընդգրկված են արտիստներ՝ Հայաստանից, Ֆրանսիայից, Հունաստանից և Սլովենիայից, որոնք ներկայացնում են կատարողական արվեստի, տեսողական արվեստի, գրականություն և պարարվեստի ոլորտները։