«Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ»

«Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ»

«Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ»

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-19:00-ին, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի կունենա «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցահանդեսը:
Միջոցառումն ուղղված է երկու երկրների մշակութային համագործակցության խթանմանը՝ հայ և վրացի վարպետների համար մշակութային փորձառությունների փոխանակման նոր հարթակի, ավանդույթների պահպանության և շուկայական նոր հնարավորությունների ստեղծման միջոցով:

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները

Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների առաջարկները

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:
Նիստի սկզբում միաձայն քվեարկությամբ խորհրդի նախագահ է վերընտրվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների ցանկերում Հայաստանի տարբեր համայնքների, գիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացրած առաջարկները:
Խորհրդի անդամները հանդես են եկել մասնագիտական դիտարկումներով և առաջարկություններով:
Մասնագիտական խորհրդի անդամները, քննարկելով ներկայացված առաջարկները, կարևորել են ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ և կենսունակ արժեքներ հասկացությունները ներկայացված առաջարկների անվանումների վերանայումը՝ ըստ պատմական հակիրճ տեղեկանքի, բնութագրականի, արժեքի անհապաղ պաշտպանության և կենսունակության հիմնավորումների: Նիստի ընթացքում նշվել է առաջարկների սոցիալ-մշակութային նկարագրության կարևորությունը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության բնութագրական:
Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկների մի մասը մասնագիտական դիտարկումների համաձայն՝ ուղարկել լրամշակման, ինչպես նաև դիտարկել նոր առաջարկների ստացման հնարավորությունը:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2024 թ. հոկտեմբերի 31-ի N 1719-Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 51 տարրից, համալրվել է ևս 17-ով:
Տեղեկանք: Պետական ցանկերում նոր տարր ընդգրկելու վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել ՀՀ համայնքները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամները, գիտական, մշակութային և կրթական կազմակերպությունները, ստեղծագործական միությունները և ոչ նյութական մշակութային ժառանգության անհատ կրողները` համապատասխան հիմնավորմամբ դիմելով պետական լիազոր մարմին և լրացնելով առաջարկին կից համապատասխան ձևաչափը, որը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով՝ https://tinyurl.com/5n88jnmm:

Հայաստանը կմասնակցի Վիեննայի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

Հայաստանը կմասնակցի Վիեննայի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

Հայաստանը կմասնակցի Վիեննայի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակման և երկրի ճանաչելիության բարձրացման նպատակով նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 23-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ «Մշակույթի զարգացման» հիմնադրամի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:
Հայկական տաղավարում ցուցադրվելու են շուրջ 40 վարպետի ձեռագործ աշխատանքներ, այդ թվում՝ կարպետագործործության, խեցեգործության, տիկնիկագործության տարբեր նմուշներ և հուշանվերներ:
Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառը կայուն ավանդույթ ունեցող միջոցառում է, որը սկսած 1970-ական թվականներից՝ իրականացվում է Վիեննայի պատմական թաղամասերից մեկում:
Նշենք՝ 2023 թ. Հայաստանի առաջին մասնակցությունը Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառին հաջողությամբ է ընթացել:

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 17-ով

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 17-ով

ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է ևս 17-ով

ՀՀ կառավարության նիստում հոկտեմբերի 31-ին ընդունված որոշմամբ համալրվել է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը:
Որոշմամբ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որը կազմված էր 51 տարրից, համալրվել է ևս 17-ով: Այդ թվում են ՀՀ համայնքներից ներկայացված՝ «Շիրակի երգիծական բանահյուսությունը», «Գյումրիի ոսկերչության և արծաթագործության ավանդույթը», «Դիլիջանի փայտի փորագրության ավանդույթը և կիրառումը», «Սիսիանի և Գորիսի խեցեգործության ավանդույթը և կիրառությունը», «Մեղվապահության ավանդույթը Ճամբարակ համայնքում», «Անա նանան քյե ղուրբան» երգը ՀՀ Գեղարքունիքի Սևան համայնքից, «Քաղցր շարոցի պատրաստման ավանդույթը Աշտարակում», «Տոմաստի պատրաստման և կիրառման ավանդույթը Վարդենիս համայնքում» և այլ արժեքներ:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նախարարի խոսքով՝ որոշումը բխում է Մշակույթի զարգացման և պահպանման ռազմավարությունից, որը նախորդ տարի ընդունվել է ՀՀ կառավարության կողմից: Այն ուղղված է ապահովելու ՀՀ կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկը՝ համայնքներում մշակութային կյանքի աշխուժացումը, որը, նախարարի դիտարկմամբ, տարածքային համաչափ զարգացման կարևոր ցուցիչ է:
«Կարևոր է ուսումնասիրել համայնքների զարգացման համար կարևոր պատմամշակութային ժառանգությունը, որը դառնում է բնակավայրի զարգացման, տնտեսության և զբոսաշրջության խթանման լավ հիմք: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն հուշարձանների, այլև ոչ նյութական մշակութային ժառանգության մասին է, որը մեծ ներուժ ունի թե՛ զբոսաշրջային իմաստով՝ դառնալով տվյալ բնակավայրում ժամանցի, տարաբնույթ ծառայությունների կազմակերպման նոր հեռանկար, թե՛ տնտեսական այլ գործունեության ծավալման իմաստով»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ԿԳՄՍ նախարարությունը շարունակական աշխատանք է տանում ՀՀ-ում ոչ նյութական ժառանգության գույքագրման և համապատասխան շտեմարանների պարբերաբար լրացման ուղղությամբ: Մասնավորապես՝ կազմվել է ազգային ուտեստների շտեմարանը, որտեղ արդեն իսկ հավաքագրված են ավելի քան 250 ճաշատեսակներ: Նախարարի համոզմամբ՝ թվային այդ շտեմարանի առկայությունը հնարավոր է դարձրել խրախուսելու սննդի ոլորտում աշխատող ընկերություններին այդ ուտեստներն իրենց ճաշացանկերում ներառել և դրանք դարձնել տարաբնույթ նյութ մեդիադաշտում՝ նպաստելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ու զարգացմանը:
Ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման գործընթացում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև համայնքների դերակատարությունը՝ նշելով, որ ցանկն ամբողջացվում է նաև համայնքներից ստացված առաջարկների հիման վրա. «Վերջին տարիներին բավականին մեծ աշխուժացում է նկատվում, և մեր համայնքներն ավելի ու ավելի շատ առաջարկներ են ներկայացնում: Այդ առաջարկները քննարկվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդում: Դրանք մասնակցային և թափանցիկ քննարկումներ են, որոնք նպաստում են գործընթացի լուսաբանմանն ու իրազեկմանը: Գույքագրումն ու շտեմարանների ձևավորումը լավ օրինակ են համայնքների զարգացման և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնելու համար»:
Ժաննա Անդրեասյանի գնահատմամբ՝ ցանկում նոր ներառված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքները կարող են դառնալ տվյալ բնակավայրի զբոսաշրջային գրավչության և տնտեսական զարգացման ևս մեկ խթան՝ նպաստելով նաև տարբեր համայնքների ավելի բովանդակային և խորքային ճանաչողությանը:
«Այս աշխատանքն օգնում է մեզ հետագայում այս արժեքներից որոշները ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցելու գործընթացն իրականացնելու հարցում, ինչպես օրինակ նախորդ տարի գրանցվեց Գյումրու դարբնության ավանդույթը»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:
Շեշտելով հարցի կարևորությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացումը պետք է ընդգրկվի զբոսաշրջային փաթեթներում՝ դրանք դիտարկելով որպես ՀՀ արտաքին գրավչության բարձրացման կարևոր բաղադրիչ:
ԿԳՄՍ նախարարը նաև նշել է՝ ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման ցանկում յուրաքանչյուր արժեքի ներառմանը նախորդում է հետազոտական լուրջ աշխատանք․ մասնավորապես՝ իրականացվում են ազգագրական, հնագիտական հետազոտություններ:
«Ցանկում յուրաքանչյուր արժեք կարող է ընդգրկվել, եթե հստակեցված են վերջինիս աշխարհագրական սահմաններն ու կրողների խումբը: Այս իմաստով մեծ աշխատանքներ են իրականացվում հենց տեղերում: Ցանկի վավերագրումը պետք է չլինի մեր միակ նպատակը. պետք է կարողանանք նաև այդ արժեքների կենսունակությունն ապահովել և դրանք դարձնել տվյալ բնակավայրերի զարգացման հիմք: Նախորդ շրջանում ցանկում ընդգրկվել էին լավաշի պատրաստման տարբեր եղանակները, ինչի արդյունքում Շիրակի մարզի Արևիկ բնակավայրում, որը հայտնի է լավաշի թխման յուրահատկություններով, կազմակերպվեց լավաշի փառատոն: Սա բնակավայրում դառնում է թե՛ այդ ավանդույթների զարգացման ու պահպանման միջավայր, թե՛ զբոսաշրջության ու տնտեսական զարգացման ուղղություն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով նաև կապը կրթական համակարգի հետ, մասնավորապես, ՄԿՈՒ ոլորտում:

Ստվերախաղքի ազգային չորրորդ փառատոն

Ստվերախաղքի ազգային չորրորդ փառատոն

Ստվերախաղքի ազգային չորրորդ փառատոն

«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը և «Այրոգի» ստվերների թատրոնը հոկտեմբերի 19-ին անցկացրին Ստվերախաղքի ազգային չորրորդ փառատոնը: Փառատոնին մասնակցում էին ստվերախաղքով զբաղվող 8  խմբեր Հայաստանի տարբեր մարզերից և համայնքներից: Խմբերը ներկայացրին ինչպես ավանդական, այնպես էլ նորարարական և անիմացիոն ստվերային ներկայացումներ: Փառատոնին մասնակիցները հանդիսատեսին ներկայացրին 8 նոր ներկայացումներ, որոնցից շատերն առաջին անգամ էին ցուցադրվում: Խմբերից հինգն արժանացան մրցանակների հատուկ անվանակարգերում․
• Լավագույն նկարչական և երաժշտական ձևավորում- «Մրջունիկներ», Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Երևան
• Լավագույն սցենար-«Նոյեմբերյանի ստվերախաղքի թատրոն», Տավուշի մարզ
• Լավագույն ներկայացում-«Ժպիտ», թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, Երևան
• Լավագույն տիկնիկ խաղցնող- Գեղամ Գուլիկյան, Երևան
• Լավագույն ռեժիսուրա-«Կենաց կորով», գ. Հաղարծին, Տավուշի մարզ։

«Համով-հոտով ղափամա» միջոցառում

«Համով-հոտով ղափամա» միջոցառում

«Համով-հոտով ղափամա» միջոցառում

Երևանի Կենտրոն վարչական շրջանը սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու Ղափամայի տոնին: Հոկտեմբերի 25-ին` ժամը 16:00-ին կկազմակերպվի ղափամայի պատրաստման և ազգային սեղանի ձևավորմամբ միջոցառում: Ազգային երգացանկով ելույթ կունենան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի համույթը: Միջոցառումը կուղեկցվի ազգային ուտեստի ցուցադրություն-վաճառքով։ Հրավիրված մի շարք խոհարարական կազմակերպություններ և խոհարարական ուսումնական կենտրոններ կցուցադրեն և կհյուրասիրեն ազգային խոհանոցին բնորոշ ուտեստներ` ղափամա, հալվա, չրեր և այլն: Միջոցառումը տեղի կունենա Սուրբ Աննա եկեղեցու բակում:

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Էպոսագիտական 6-րդ գիտաժողովը

ՀՈԴՎԱԾՆԵՐ

Հայաստանում անցկացված էպոսագիտական վեց միջազգային գիտաժողովներին մասնակցել են ընդհանուր առմամբ ավելի քան 100 հետազոտողներ Հայաստանից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից, Աբխազիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Հոլանդիայից, Սերբիայից, ինչպես և ինքնավար հանրապետություններից՝ Հյուսիսային Օսիա-Ալանիա, Չեչնիա,Ադըղիա, Դաղստան, Կալմիկիա, Ուդմուրտիա։
Էպոսագիտական 1-ին միջազգային գիտաժողովը տեղի է ունեցել 2003 թ․ նոյեմբերի 4-ից 6-ը Ծաղկաձորում, գիտաժողովը կոչվում էր «Հայկական «Սասնա ծռեր» էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը», կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ երկու ինստիտուտների համատեղ նախաձեռնությամբ՝ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ու Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի օժանդակությամբ։
Երկրորդ գիտաժողովը տեղի ունեցավ 3 տարի անց՝ 2006 թ․ հունիսի 23-24-ին Ծաղկաձորում և Թալինում, փոքր-ինչ փոխված խորագրով՝ «Հայկական ժողովրդական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը», և այս անգամ՝ ՀՀ Կառավարության աջակցությամբ, բայց կրկին նույն ինստիտուտների նախաձեռնությամբ։
Էպոսագիտական 3-րդ գիտաժողովը կազմակերպվեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի հայ գրականության գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, անցկացվեց Երևանում 2009 թ․ նոյեմբերի 12-ից 14-ը՝ «Հայ ժողովրդական էպոսը և համաշխարհային էպիկական ժառանգությունը» խորագրով։
Էպոսագիտական 4-րդ գիտաժողովը տեղի ունեցավ նորից Ծաղկաձորում՝ 2012 թ․ հոկտեմբերի 8-ից 10-ը, այս անգամ՝ միայն Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ, սակայն ինչպես և նախորդ երեք գիտաժողովները՝ հիմնականում պրոֆեսոր Ազատ Եղիազարյանի ջանքերով։ Գիտաժողովն ուներ հատուկ թեմատիկ ուղղվածություն՝ նվիրված էր հայկական և կովկասյան ժողովուրդների էպոսներին և դրանց միջև եղած կապերին։
Էպոսագիտական 5-րդ գիտաժողովն անցկացվեց 2017 թ․ հոկտեմբերի 11-ից 13-ը Սլավոնական համալսարանում, կազմակերպիչներն էին՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտն ու Կալիֆորնիայի Լոս-Անջելեսի համալսարանը (UCLA)։
Յոթնամյա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Էպոսագիտական 6-րդ միջազգային գիտաժողովը, այս անգամ՝ «Էպոս, ինքնություն և մշակույթ» վերտառությամբ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ ու Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ։ Գիտաժողովը նվիրված էր էպոսի առաջին հայտնի պատումի՝ «Սասունցի Դաւիթ կամ Մհէրի դուռ» հրատարակության 150-ամյակին, որով փաստորեն նշվում էր «Սասնա ծռեր»-ի գիտական ուսումնասիրության մեկուկեսդարյա հոբելյանը։

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը՝ Ժողովրդական արվեստների թանգարանում

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը՝ Ժողովրդական արվեստների թանգարանում

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը՝ Ժողովրդական արվեստների թանգարանում

Հայկական գորգերի ալբոմի և կայքի ներկայացում, արհեստներին նվիրված անիմացիոն ֆիլմերի դիտում, հայկական լավաշը նորովի ներկայացնող ֆոտոպատում․ այսպես նշվեց Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը՝ Ժողովրդական արվեստների թանգարանում։
«Հայկական գորգեր և կարպետներ․ Ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածու» անգլալեզու ալբոմում (հեղինակ՝ Աշխունջ Պողոսյան) ներկայացված է գրեթե 200 նմուշ։ Ի դեպ, Ժողովրդական արվեստների թանգարանի հավաքածուի կարպետները, որոնք ներառում են նաև նմուշներ Արցախից, բացառիկ են։ Ալբոմը միտված է նպաստելու միջազգային մակարդակում հայոց գորգարվեստի հանրահռչակման գործին։
Հայկական ժողովրդական արվեստի տեղական և միջազգային հանրահռչակման նպատակով է իրականացվել նաև թանգարանի մյուս կարևոր նախագիծը՝ «Ինչպես են ստեղծվում արհեստները» երկլեզու անիմացիոն ֆիլմաշարը, որը հասցրել է արդեն սիրվել շատերի կողմից։
Թանգարանի այս երկու ծրագրերի իրականացմանն աջակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Իսկ «Լավաշի դիմանկարներ. հայկական հացը ֆոտոպատումներում» խորագրով ցուցադրությունը թանգարանում կարող եք դիտել ևս երկու օր։ Թոնրից դուրս եկող յուրաքանչյուր լավաշ իր տեսքն ու դիմագիծն ունի․ տասնամյակների ընթացքում հացթուխները դրանց յուրօրինակ անվանումներ են տվել։ Հայկական լավաշի դիմանկարները ներկայացնող այս յուրօրինակ ֆոտոպատումը նախաձեռնել և իրականացրել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը։
Ի դեպ, հայկական լավաշն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում։ Իսկ թե որո՞նք են այդ ցանկում ընդգրկված հայկական մյուս արժեքները` կարող եք տեսնել այստեղ https://int-heritage.am/grancvac-arjeqner

«Արցախի օրեր» միջոցառում

«Արցախի օրեր» միջոցառում

«Արցախի օրեր» միջոցառում

«Արցախի օրերի» հերթական միջոցառումը Մասիսի կենտրոնական այգում էր: Ելույթ ունեցավ «Դիզակ ԱՐՏ» ՀԿ երգի-պարի համույթը, տեղի ունեցան արցախյան ավանդական ուտեստների համտես, արցախցիների կողմից ձեռագործ իրերի ցուցադրություն և վաճառք։ Հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մեղրաձորում` Կճուճներ կոչվող տարածքում: Տեղի կունենա «Գուպար» ազգային խաղերի մրցույթը` «Վարք Հայոց» երգ ու պարի խմբի կատարումների ուղեկցությամբ։

«Հայ ժողովրդական պար»․ բանախոսություն և վարպետաց դաս

«Հայ ժողովրդական պար»․ բանախոսություն և վարպետաց դաս

«Հայ ժողովրդական պար»․ բանախոսություն և վարպետաց դաս

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 13:00-ին, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կնշվի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը:
Ծրագրում՝ Ոչ նյութական մշակութային ժառանգությունը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցված Հայաստանի Հանրապետության հայտերը, հայկական պարի տեսակները, ժանրերը, հայկական պարերի աշխարհագրական ընդգրկումը, պարի ուսուցում (Ծաղկաձոր, Քոչարի, Փափուռի), փոխինդի հյուրասիրություն: Բանախոսությունը և վարպետաց դասը կվարի պատմական գիտությունների թեկնածու Նարինե Շամամյանը: Մուտքը՝ թանգարանի տոմսերով: