Գյումրիում ապրիլի 1-ից գործելու է Դարբնության «Արար» կենտրոն: Կենտրոնում դասավանդելու է Գյումրվա հայտնի դարբին Հովհաննես Մնոյանը: «Արար» կենտրոններում ուսուցումն անվճար է, անհրաժեշտ նյութերը և պարագաները ևս տրամադրվում են անվճար: Գրանցվելու և հավելյալ տեղեկությունների համար զանգահարել` +37493012331:
«Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ֆինանսական աջակցությամբ և Ժողովրդական արվեստների թանգարանի հետ համագործակցությամբ: