«Սերունդներ կամրջող» փառատոն

«Սերունդներ կամրջող» փառատոն

Հուլիսի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից կազմակերպված «Սերունդներ կամրջող. մշակութային ժառանգության պահպանում և դիմակայունության ամրապնդում» ծրագրի ամփոփիչ միջոցառում-փառատոնը։
Միջոցառման նպատակն էր՝ ամփոփել «Սերունդներ կամրջող» ծրագիրը, ներկայացնել դրա արդյունքները, ինչպես նաև խթանել համագործակցությունը և փորձի փոխանակումը մշակութային կրթության ոլորտի մասնագետների միջև։ Նախատեսված էին նաև ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտների աշխատարաններ։
«ԿԱԶԱ» հիմնադրամն իրականացնում է մշակութային ինքնության պահպանմանն ու տարածմանն ուղղված այս ծրագիրը 2025թ.-ի հունվարից՝ ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպության հետ համագործակցությամբ։ «Սերունդներ կամրջող» ծրագրի նպատակն է կրթական ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով երիտասարդների մոտ ձևավորել հետաքրքրություն, արժևորում և պատասխանատվության զգացում՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կրողներ ու պահապաններ՝ նպաստելով դրա պահպանմանը, փոխանցմանը և սերունդների միջև մշակութային կամուրջների վերականգնմանը: Ծրագրի բաղադրիչներն են երիտասարդների և ուսուցիչների հետ աշխատանքը, մանկական պատկերազարդ գրքի ստեղծումը, մարզային աշխատարանների իրականացումը և ծրագիրն ամփոփող միջոցառում-փառատոնը։

Comments are closed.