Բարեկենդանը տոնախմբության, խրախճանքի և ազատության օր է: Այս տարի տոնը կրկնակի էր, քանի որ այն համընկել էր Հովհաննես Թումանյանի ծննդյան հետ, ինչը չէր վրիպել Թումոյի աչքից: Փետրվարի 19-ին Երևանի Թումո կենտրոնում և Թումանյանի այգում նշվեց Բարեկենդանն ու ամենայն հայոց բանաստեղծի 154-ամյակը: Անցկացվեցին ծիսական տիկնիկների և դիմակների պատրաստման աշխատարաններ «Տոնացույց» և «Մուղդուսյան» կենտրոնների հետ, ելույթ ունեցավ «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմի հերոս Հովսեփ Բեգլարյանը։ Տեղի ունեցավ ավանդական պարերի ուսուցում։
Add a Comment