Բարեկենդանը Ժողովրդական արվեստների թանգարանում․ դիմակների պատրաստման կրթական ծրագիր

Բարեկենդանը Ժողովրդական արվեստների թանգարանում․ Դիմակների պատրաստման կրթական ծրագիր

Բարեկենդանի գլխավոր զվարճությունը խաղերն ու թատերական ներկայացումներն էին, որոնց մասնակցում էին երեխաները, պատանիները, ծերերը, հարս ու աղջիկ, չափահաս կանայք ու տղամարդիկ:

Երեկոյան, երբ խնջույքներից հոգնած մեծերը հավաքվում էին տանը, դուռը թափով բացվում էր և աղմուկով, երգով, թմբուկով ներս էր ընկնում դիմակավորված երեխաների խումբը: Տղաները հագած էին լինում աղջիկների հագուստ, փոքրերը` մեծի, երբեմն` ծաղրածուի: Երիտասարդ տղաներն ընդունում էին նաև գայլի, աղվեսի, ուղտի, այծի, արջի, ավանակի, ձիու և այլ երևակայական էակների կերպարներ: Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացանում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Այս ավանդույթը կենդանի պահելու ու Բարեկենդանի խինդը թանգարան բերելու համար Ժողովրդական արվեստների թանգարանը հրավիրում է «Բարեկենդանի դիմակների պատրաստում» կրթական ծրագրին։

Տևողությունը՝ 2 ժամ, որը ներառում է շրջայց թանգարանում, Բարեկենդանին բնորոշ կենդանական դիմակների պատրաստում, տոնին բնորոշ ժողովրդական երգի ուսուցում՝ «Գացեք տեսեք»։

Մասնակցության արժեքը՝ 2000 դրամ (յուրաքանչյուր մասնակցի համար)։

Comments are closed.