mtnoloortayin-erevuytner

Մթնոլորտային Երևույթներ

mtnoloortayin-erevuytner-cover

Մթնոլորտային երևույթներ համակարգում ընդգրված են քամու/փոթորկի, անձրևի, ծիածանի, կարկուտի, ամպրոպի, կայծակի վերաբերյալ եղած հավատալիքները:

  • Քամի (փոթորիկ)

Քամու, փոթորկի և պտտահողմի կապը սրբերի (սբ. Սարգիս, սբ. Գևորգ), ոգիների ու վիշապի հետ,
Հարավային ու հյուսիսային քամիների կապը տարեղանակի ու բերքատվության հետ,
Քամու ոռնոցի ու սուլոցի կապը չար ուժերի հետ,
Ամպը աստծո մորուքն է, երբ թափ է տալիս, անձրև է գալիս

  • Անձրև

Անձրևի կապը մազերն երկարելու հետ,
Արևոտ ժամանակ անձրևի գալը` գայլի ծնելը

  • Ծիածան

Ծիածանը Աստծո գոտին է,
Ծիածանի գույների խորհուրդը,
Որոտը երկնաբնակ բամբակե պառավի, ձիու ոտների տրոփյունից է առաջանում

  • Կարկուտ

Կարկուտ ուղարկող երկնաբնակ պառավի մասին պատկերացումը

  • Ամպրոպ

Պատկերացումներ ապրոպի առաջացման մասին (երկնային կով, եզ, խոյ, սբ. Եղիա)

  • Կայծակ

Կայծակը հրեշտակների գավազանն է, որով խփում են սատանաներին,
Կայծակից պաշտպանվելու միջոցներ (ասեղ, աղ, թոնրի խաչերկաթ և այլն)

  • Երկրաշարժ

Երկրաշարժերը առաջանում են երկրի տակ ապրող եղջերվի, օձի, եզան կամ ձկան շարժումից

bnutyan-tarrer-cover

Բնության Տարրեր

bnutyan-tarrer

Բնության տարրերը ներառում են հողի (քարի/սարի/ժայռի, ջրի, կրակի) շուրջ եղած հավատալիքային պատկերացումները:

  • Հող

Հող-մայր զուգահեռ կապը,
Հողով երդվելը,
Հայրենիքից, գերեզմանից հող տանելը,
Հող ուտելը, ջրախառն խմելը և օձիքից ներս լցնելը որպես վախից ազատվելու միջոց,
Սուրբ համարված հողատարածքը վարելու արգելքը:

  • Քարը

Սուրբ ժայռերը բժշկության կամ որևէ այլ շնորհ են պարգևում:
Լեռների, ժայռերի, քարակույտերի, ոգիների հետ ունեցած կապի մասին պատկերացումներ:
Սուրբ սարեր բարձրանալու, այնտեղ քար կտրելու արգելքը:
Ծակ քարերը, ֆալոսաքարերը որպես ամլության դեմ միջոց:
Հուշաքար-տապանաքարերը որպես հոգու ժամանակավոր զետեղարան:
Պաշտամունքի առարկա են կայծակի, հարվածին ենթարկված քարերը, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, որոնց վերագրվում են բուժիչ, քնաբեր և այլ հատկություններ:

  • Ջուր.

Հրաշագործ լճերի, գետերի, աղբյուրների մասին պատկերացումներ,
Գետի հոսքի կանգի և մեջը նետված առարկայի ոսկու փոխանցվելու մասին պատկերացումը,
Գետի բուժիչ, ամոքիչ և առատությունն ապահովող դերը,
Սուրբ աղբյուրների մասին պատկերացումները (բեղմնավորող, կնոջ կաթն առատացնող, զանազան հիվանդություններից ապաքինող և այլն):
Մութ ժամանակ ջրի վրա խոնարհվելու, ջուրն անցնելու վտանգը և նախազգուշական միջոցներ, խաչակնքել, ձեռքը գլխին պահել:

  • Կրակ

Խարույկի, ծխի, ածուխի, մոխրի հետ կապված պատկերացումները:
Կրակի, օջախի /թոնրի/ և ընտանիքի միջև եղած կապը:
Կրակի մաքրող, բեղմնավորող ու չարահալած դերը:
Կրակն ու անթեղը (կենդանի կրակ):
Կրակը ջրով մարելու արգելքը:
Հոգու համար վառած մոմը, տան ճրագը փչելով հանգցնելու արգելքը:
Վառած մոմի, օջախի կրակի հանկարծակի մարելը որպես դժբախտության նշան:

erknayin-lusatuner

Երկնային Լուսատուներ

erknayin-lusatuner-cover

Երկնային լուսատուներ. համակարգը ներառում է արևի, լուսնի և աստղերի հետ կապված ժողովրդական պատկերացումները և դրանց պաշտամունքային դրսևորումները:

  • Արև

Պայծառությունը և սկավառակի շուրջ գունային օղակները տարվա հաջող կամ անհաջող բերրի կամ ոչ բերրի լինելու նշան,Արևով երդվելը, Աղոթելիս դեմքով արևին ուղղվելը, Արևի խավարումը որպես աղետի, պատերազմի կամ նշանավոր անձի մահվան նախանշան և այլն:

  • Լուսին

Լուսնի վտանգավոր փուլերի հետ կապված պատկերացումներ (Օրինակ` Աճող Լուսնի ժամանակ նայում են դրամին, որ շատանա, բույսին, որ աճի և այլն),

Կիսալուսնի դիրքի և եղանակի միջև եղած կապը, երեխային լուսնին ցույց տալը,
Լուսնաձև զարդերը որպես նորալուսնից պաշտպանվելու եղանակ:

  • Աստղեր

Աստղի և մարդու ճակատագրի միջև եղած կապը,
Գիսավոր աստղի և նշանավոր մարդու ծննդի կապը,
Աստղն ընկնելու և մարդու մահվան միջև եղած կապը,
Աստղն ընկնելիս նպատակ պետք է պահել, որ խնդրանքը կատարվի,
Հարդագողի ճանապարհը քավորից հարդ գողացող սանամոր կաթից է առաջացել:

busakan-cover

Բուսական Աշխարհ

busakan

Բուսական աշխարհն ամփոփում է ծառերի (անտառ, պուրակ), թփերի ու խոտաբույսերի հետ կապված հավատալիքային պատկերացումները:

Ծառեր.
Բռշնին որպես պահպանակ չար աչքի դեմ:
Ընկուզենու հետ կապված պատկերացումներ (ընկուզենու տակը քնելու արգելքը և այլն):
Սոսի ծառի կապը գուշակության հետ:
Ուռենին աղջիկ է եղել:
Կաղնու, ուռենու, փշատենու, չինարի, բարդի ծառերի մասին պատկերացումները:
Սուրբ ծառերը կտրելու արգելքը:
Ծառերի մեջ բնակվող ոգիների մասին պատկերացումներ:
Ավագ շաբաթվա չիք չորեքշաբթի օրը պտուղ չտվող ծառերին կացնով սպառնալը:
Ամլության դեպքում ծառերից ճոճ կապելը, ծառաբունը գրկելը, ծառահյութը, խեժը մարմնին քսելը:
Կայծակնահար ծառերից խուսափելը:

Թփեր.
Մասրենին, ալոճենին որպես ամոքիչ, ապաքինող, չարապահպան:
Փշոտ թփերից հագուստի պատառիկներ կապելու սովորույթը և ամոքում ստանալու մասին պատկերացումները:

Խոտաբույսեր.
Փշոտ բույսեր տանը պահելը որպես չար աչքից պաշտպանվելու միջոց:
Դալար բույսն այրելու արգելքը:
Խոտաբույսերի դերը բուժահմայության և ժողովրդական բժշկության մեջ (օր.` սիրո կամ բաժանման դեղ, երկունքը հեշտացնելու միջոց):
Բույսերի խոսելու ունակության մասին հավատալիքներ:
Վարդ-մանուշակը անհաշտ քույր ու եղբայր են եղել, մոր անեծքով ծաղիկներ են դարձել:

kencaxayin

Կենցաղային

kencaxayin-cover

Կենցաղային են համարվում հավատալիքների մի խումբ, որոնք առավել առօրեական և այժմեական են:

Մարդ.
Մարդու մարմնի մասերի մասին եղած պատկերացումներ (օր.` չար աչք, ծանր (թեթև) ոտք ու ձեռք և այլն):


Սպասք.
Ամանեղենի վերաբերյալ հավատալիքային պատկերացումներ (աման կոտրելը որպես չարխափան միջոց, գերեզմանի վրա կոտրելը վախից պաշտպանվելու միջոց, դատարկ ամանեղենը թակելը` միջոց կարկտի դեմ և այլն):
Գդալ, դանակ ընկնելը՝ հյուր գալու նշան:
Դանակն ու մկրատը՝ պահպանակ չարի դեմ:
Կաթսայի տակը քերելը՝ հարսանիքին ձյուն գալու նշան:
Ափսեն սրբողի կինը (ամուսինը) գեղեցիկ կլինի:
Մանկության ժամանակ աղջկա հետ նույն ափսեից ուտողը գող կլինի:


Սննդամթերք.
Աղի հետ կապված պատկերացումներ (օր.` աղը թափվելը վեճի, անախորժության նշան, աղով երդվելը, աղի կիրառությունը նորածնի խնամքի մեջ):
Ձուն որպես պահպանակ չար աչքի դեմ:
Զատկի ձվի կճեպները որպես պայքարի ձև կարկուտի դեմ:
Հացի հետ կապված պատկերացումներ (թոնրից դուրս եկած առաջին հացը ուտողի ամուսինը կմահանա, հացը կտրելիս եթե մի կտոր թռչի մի կողմ, հաջորդ տարի սով կլինի, այրած հացն ուտողը գայլից չի վախենա, հացի մեջ բացված անցքից քառսունքակոխ երեխային անցկացնեն, կառողջանա և այլն):
Հացահատիկը արգասավորման և պտղավորման, նորապսակ զույգի պտղաբերումն ապահովող միջոց է:
Սոխի ու սխտորի հետ կապված պատկերացումներ (օր.` պահպանակ չար աչքից, հիվանդությունից, օձի խայթոցից և այլն):
Խաղողը Նոյ նահապետի մատուցած զոհի` գետնի մեջ թաղած ոսկորներից է առաջացել:
Նուռն ու խնձորը սիրո, ամուսնության, բեղմնավորման խորհրդանիշ են:


Հագուստ և ագանելիք․
Հագուստի հետ կապված պատկերացումներ (հագուստը թարս հագնելը որպես անհաջողության նշան, հագուստի փեշն այրելը հաջողության, առողջության, բեղմնավորության նշան և այլն):
Շապիկի հետ կապված պատկերացումներ (շապիկը փոխ տալ-առնելու արգելքը, յոթ տնից հավաքած կտորներով կարած շապիկը քառասունքի շրջանում հիվանդացած երեխայի ապաքինման միջոց, շապիկը պատռելով հանելը բուժման միջոց և այլն):
Գուլպայի հետ կապված պատկերացումներ (գուլպան ձախ ոտքին թարս հագնելը ապահովում է կնոջ դավաճանությունից, գուլպայի մեկը կորցնելը զույգից մեկի անհաջողության, մահվան նշան է և այլն):
Գուլպայի հետ կապված պատկերացումներ (գուլպան ձախ ոտքին թարս հագնելը ապահովում է կնոջ դավաճանությունից, գուլպայի մեկը կորցնելը զույգից մեկի անհաջողության, մահվան նշան է և այլն):
Կոշիկի հետ կապված պատկերացումներ (կոշիկները քթերով դեմ դիմաց դնելը վեճի, անախորժության նշան է, քթերով դեպի տուն ուղղելը ուևորվելու նշան է, կոշիկի մեկը կորցնելը զույգից մեկի անհաջողության, մահվան նշան է):
Հավատալիքներ՝ կապված տնտեսաձևերի հետ (երկրագործություն, անասնապահություն, մեղվապահություն, շերամապահություն, որսորդություն, ձկնորսություն):
Ճակատագիրը. հավատն է մարդու կյանքի, ընթացքի ու մահվան ժամանակի կանխորոշված լինելու մասին: Այն ի ծնե գրված է մարդու ճակատին և փոփոխության կամ ջնջման ենթակա չէ: Նախախնամությամբ սահմանված ճակատագիրը անխուսափելիորեն կատարվելու է:
Բախտը բխում է ճակատագրից, սակայն այն կարող է փոփոխվել կյանքի ընթացքում: Բախտը կապված է և պատահականության հետ: Կան հաջողակ (բախտավոր) և անհաջողակ (դժբախտ) մարդիկ: Հավատք կար այն մասին, որ գրբաց-կախարդները կարող են ազդեցություն ունենալ մարդու բախտի վրա:
Սրբերը սրբացված և պատմական առասպելական կերպարներ են, որոնց մի մասի պաշտամունքը արտացոլված է ավանդական տոնացույցում (տե՛ս Սրբոց տոներ): Կային հղի կնոջ հովանավորող սրբեր, որոնց համար կանայք պաս էին պահում (զերծ մնում նաև անկողնուց) չորեքմուտին, ուրբաթմուտին և կիրակնամուտին: Կային տան սրբեր` սուրբ գրքեր (Ավետարան, Նարեկ և այլն), որոնք հովանավոր բուժիչ էին համարվում:

Կենցաղային գուշակությունները, բացի երազի (օրինակ` նախագուշակ երազների տարածված մեկնաբանություններ) և ծեսի (օրինակ` սուրճի բաժակ նայել, տոնական գուշակություններ անել, ծեսով նախագուշակ երազ առաջացնել, ներառյալ ժամանակակից վիճակահանությունը) միջոցով արված գուշակություններից, ներառում են նաև ըստ նշանների արած գուշակություններ (օրինակ` ըստ առաջին հանդիպածի, մարդու մարմնի մասերի, կենդանիների պահվածքի, ծառերի շարժումներից արձակած ձայների, բնության երևույթների և այլն):
Ոգիները անտեսանելի երևակայական էակներ են: Լինում են բարի ու չար ոգիներ: Բարի է համարվում տան պահապան ոգին (տան դովլաթ): Այն իր տեղն ունի տանը՝ որևէ անկյունում, դռան աջ կողմում: Չար ոգիներն են ալքերը, քաջքերը, շվոտները, առայիմ-թառայիմները, կաշամարները և այլն, որոնք ունեն տարբեր գործառույթներ: Դրանք հիվանդություններին, մահվան, մարդկանց անհետանալու, սովի, երաշտի և այլ դժբախտությունների պատճառ են: Կան չար ոգիներին վանելու ծեսեր, որոնցից մի քանիսը ավանդական տոների արարողակարգի մաս են կազմում (տե՛ս Ամանոր, Մեծ պահք):