«Առասպել, ավանդույթ՝ ինքնություն» խորագրով միջոցառում

«Առասպել, ավանդույթ՝ ինքնություն» խորագրով միջոցառում

Առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ին նշվելու է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը։
Օրվան նվիրված՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 15։00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանութայն ծառայություն» ՊՈԱԿ-ը «Առասպել, ավանդույթ՝ ինքնություն» խորագրով միջոցառում է անցկացնելու։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը հանդես են գալու զեկույցով։ Միջոցառումը կեզրափակվի «Բերդ» պարային անսամբլի ելույթով և վարպետության դասով։

Comments are closed.