Ժողովրդական արվեստների թանգարանը սիրով հրավիրում է մասնակցելու ավանդական արհեստների երկարաժամկետ ուսուցման դասընթացների՝ մեկնարկելով «ՖՈԼԿԱՆԻՎ» կրթական նախագիծը:
«ՖՈԼԿԱՆԻՎ»-ը թանգարանի կրթական գործունեության առանցքային գաղափարն է, որը հնարավորություն է տալիս հասարակության ամենատարբեր խմբերին առնչվելու ժողովրդական արվեստի հետ՝ մասնակցելով մեկանգամյա և երկարաժամկետ դասընթացների ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերում։ Անիվի պտույտը խորհրդանշում է հայկական ժողովրդական արվեստի շարունակականության ապահովումը՝ տարբեր վայրերի և սերունդների շրջանում։
Ծրագրի գլխավոր նպատակը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը, հանրահռչակումը և տարածումն է։ Միևնույն ժամանակ, ծրագրի կարևոր առաքելությունն է մասնակիցների փափուկ հմտությունների, մտածողության, հետազոտական հմտությունների զարգացումը, որոնք թույլ կտան ծնված գաղափարներն իրականություն դարձնել:
Այսպիսով՝ մեկնարկում են խորացված դասընթացներ հետևյալ թեմաներով՝
- կարպետագործություն (արժեքը` 20.000դր. ամսական)
- գորգագործություն (արժեքը` 25.000դր. ամսական)
- ասեղնագործություն (արժեքը` 25.000դր. ամսական)
Դասընթացների ընթացքում կբացահայտեք հայկական ժողովրդական արվեստի ավանդույթները, ազգային զարդանախշերի խորհուրդն ու պատմությունը, ինչպես նաև ձեռք կբերեք գործնական հմտություններ՝ ավանդական ու ժամանակակից մոտեցումների համադրությամբ։
Ծրագիրը նախատեսված է թե՛ սկսնակների, թե՛ փորձ ունեցող մասնակիցների համար։ Դասերն անցկացնելու են ոլորտի փորձառու մասնագետները։
Գրանցվելու համար՝ անցեք հետևյալ հղումով կամ զանգահարեք նշված հեռախոսահամարներին՝