Գյումրիի դարբնության ավանդույթը

ՀՈԴՎԱԾԻ ՖՈՏՈ

«Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը 2023թ․ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
Դարբնությունը դարեր շարունակ կենտրոնական դեր է խաղացել Հայաստանի Գյումրի քաղաքի տեղական ինքնության և մշակութային առանձնահատկությունների մեջ: Թեև պրակտիկան Հայաստանում գրեթե անհետացել է 20-րդ դարի կեսերին, այն պահպանվել է Գյումրիում, որտեղ բնակիչները շարունակում են պահպանել գոյություն ունեցող իրերը՝ պատուհանների վանդակաճաղերը, ցանկապատերը, դարպասները, դռները, մոմակալներն ու ջահերը, որոնք պատրաստված են հին վարպետների կողմից, և օգտագործում են դարբնությամբ ստեղծված իրերն իրենց առօրյա կյանքում: Ներկայիս դարբինները, որոնցից մի քանիսը հինգերորդ կամ վեցերորդ սերնդի վարպետներ են, ակտիվ դեր են խաղում քաղաքային դարբնագործության ավանդույթի, ինչպես նաև նրա պատմության, ավանդական հմտությունների և գիտելիքների պահպանման և փոխանցման գործում: Նրանք սովորաբար դարբնության պրակտիկան ոչ ֆորմալ կերպով փոխանցում են իրենց ընտանիքների ներսում՝ իրենց երեխաներին և թոռներին: Բացի այդ, դարբնությունը ֆորմալ կերպով փոխանցվում է նաև համայնքային թանգարանների և երկու մասնագիտացված ուսումնական հաստատությունների՝ Գյումրու գեղարվեստի ակադեմիայի և Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարանի միջոցով: Գյումրի քաղաքի ճարտարապետական ինքնության առանցքային մասը՝ դարբնությունը կարելի է տեսնել ինչպես մասնավոր, այնպես էլ հասարակական շենքերի ներքին և արտաքին ձևավորման մեջ, և ասոցացվում է մի շարք արժեքների հետ՝ աշխատասիրության, ազնվության, արդար աշխատանքի և փոխադարձ հարգանքի:

Comments are closed.