Իրականացվում է՝ 2013 թվականից
Իրականացնող կազմակերպություն՝ «Մ. Նալբանդյանի անվան Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ
Աջակից՝ ՀՀ մշակույթի նախարարություն
Փառատոնի աշխատանքներին համագործակցող կառույցներ
- ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն
- ՀՀ Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն
- Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունք
Հացի փառատոնի ընթացքում իբրև պաշտամունքային նշանակություն ունեցող մշակութային կարևոր բաղադրիչ` ներկայացվում է հացը տարբեր դրսևորումներով և գործառույթներով՝ վկայություններ մատենագիտական սկզբնաղբյուրներում, Սուրբ Գրքում, հայ ժողովրդական դյուցազնավեպում, հայ ժողովրդի սովորութամշակութային կենցաղում և ժողովրդական պատկերացումներում։
Փառատոնի շրջանակներում տեղի է ունենում թոնրի հիմնարկեք, հմուտ հացթուխների կողմից հացարարման վարպետության դասեր, ավանդական հարսանյաց հանդես կամ օրհնության պսակ թոնրի շուրջը։ Լավաշը ներկայացվում է իբրև բարօրության խորհրդանիշ, նորապսակների հետագա կյանքի բարեբերության նշանակ։
Հացի փառատոնի նպատակն է միավորել մարդկանց, տոնը դարձնել հոգեվիճակ, դարձ կատարել դեպի այն արժեքները, որոնք ապրեցնող են և վկայում են մեր ժողովրդի արարող ոգին: Միաժամանակ կարևորվում է մարզի մշակութային կյանքի աշխուժացումը, ավանդական մշակութային արժեքների պահպանումն ու փոխանցումը։
«Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը 2014 թ. ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ—ի մարդկության ոչ նյութական մշակութայինժառանգության ներկայացուցչական ցանկում: