«Վարք հայոց» ավանդական երգի-պարի խմբի մասնակցությամբ մայիսի 26-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգում («Թումոյի» այգու սկզբնամաս, Կիևյան կամրջի հարակից հատված) տեղի կունենա Համբարձման տոնին նվիրված միջոցառում, որի ընթացքում կներկայացվեն տոնին բնորոշ ծեսեր, սովորույթներ, խաղեր և այդ ամենը ազգային նվագարանների ու տարբեր գավառների ավանդական երգ-պարերի ուղեկցությամբ։ Եկե՛ք միասին տոնենք բոլորիս կողմից այդքան սպասված, խորհրդավոր ու գեղեցիկ Ջանգյուլումը՝ Քրիստոսի Համբարձման տոնը։