Նաիրա Կիլիչյան «Հայկական Ժողովրդական Բեմադրական Պարը» Գիրք

Հայկական պարարվեստով հետաքրքրվող հանրության, ուսանողների, պարի ուսուցիչների և պարագետների համար:

Գիրքը հայկական ժողովրդական պարի բեմական մշակման մասին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում պաշտպանված թեկնածուական ատենախոսության (ղեկ. պգդ Էմմա Պետրոսյան) գրքային տարբերակն է, որը տպագրվել է 2009 թ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարում։

Գիրքը 20-րդ դարի սկզբի և մինչև 30-ական թվականներ հայ պարարվեստի մասին պատմամշակութային հետազոտություն է և կարևոր ուսումնասիրություն հայ էթնոպարագիտության բնագավառում։ Գրքում ներկայացվում են հայկական ժողովրդական պարի բեմական մշակման ընթացքը, առանձնահատկությունները, ժամանակաշրջանին բնորոշ ժանրերը, պարային ուղղությունները, դրսևորումները, հայ պարագիտության դպրոցի հիմնադիր Սրբուհի Լիսիցյանի կյանքն ու գործունեությունը և ազգային պարի տաղանդավոր բեմադրիչ Վահրամ Արիստակեսյանի ստեղծագործական գործունեությունը։ Աշխատությանը կից ներկայացվում են Ս. Լիսիցյանի և Վ. Արիստակեսյանի բեմադրած պարերի ցանկերը, հայ ժողովրդական բեմադրական պարարվեստի տարեգրությունը, ինչպես նաև անգլերեն և հունարեն ամփոփումներ, տարբեր արխիվներից հավաքված լուսանկարներ։

Ուսումնասիրությունը պարզաբանում է նաև պարարվեստով զբաղվողների շրջանակում տարածված «ժողովրդական և ազգագրական» եզրույթների ծագման և ձևավորման հարցերը։

Նաիրա Կիլիչյան «Հայկական Ժողովրդական Բեմադրական Պարը» Գիրք.pdf

Comments are closed.