«Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրերի» աջակցությամբ «Տոներն Ախալցխայում» ծրագրի ղեկավար Նարինե Սիրականյանը և ծրագրի կամավորական Սերգեյ Նահապետյանն այցելեցին Ասպինձայի շրջանի Դամալա գյուղ, որտեղ հանդիպեցին և տոների մասին զրուցեցին գյուղի տարբեր տարիքի բնակիչների հետ։ Դամալան Ասպինձայի շրջանի միակ հայկական գյուղն է, որը հարուստ պատմություն ունի: