Սեպտեմբերի 19-ին Անանենց Արվեստանոցի նախաձեռնությամբ ավանդական պարերի բաց դասն անցկացվեց է Զովք գյուղում։ Մասնակիցները ծանոթացան համշենական պարային մշակույթի հետ։ Համշենական ֆոլկլորը մեր ավանդական երգ ու պարի մեջ ունի իր յուրահատուկ տեղը և մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Համշենցու խաղը՝ իր մեղեդով ու քնքուշ շնչով, անկրկնելի է։ Այս անգամ Անանենց Արվեստանոցի հյուրն էր «Ափ Ափ» ավանդական երգի-պարի համույթը։ Նախաձեռնողներ՝ Ջրվեժի համայնքապետարան, Անանենց Արվեստանոց։