Հուլիսի 29-ին և 30-ին Նոյեմբերյանի սարերում՝ Շահրի գոլ տեղանքում կնշվի տարվա ամենասիրելի ու սպասված տոնը՝ տավուշյան Վարդավառը․ ուրախ երգ ու պար, ազգային խաղեր, բնություն, ակտիվ հանգիստ և փառատոնի գլխավոր առիթը՝ Ջանգյուլում խաղը։ «Բերդավան» հիմնադրամն արդեն 3-րդ տարին է իրականացնում է «Ջանգյուլում» փառատոնը, որի նպատակն է՝ • վերականգնել ու պահպանել մեր ավանդույթները, • Նոյեմբերյան աշխարհին հետ բերել միշտ սպասված ու սիրված տոնակատարությունը՝ իր ողջ մանրամասնությամբ, հմայքով ու մշակութային արժեքով, • նպաստել ներքին տուրիզմի զարգացմանն ու տարածաշրջանի հասարակական կյանքի ակտիվացմանը։ Փառատոնի մասնակցության հանգանակություններից ստացված ողջ հասույթը ուղղվելու է բարեգործության։