Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Մէ ասեղը մէ գուտան առժե» համայնքային ցուցահանդեսը՝ Կոտայքի երկրագիտական թանգարանում։ Ծրագրում՝ Ծաղկաձոր համայնքում գործող Մարզամշակութային կենտրոնի, Արվեստի դպրոցի կիրառական արվեստի խմբակների, Մարմարիկ գյուղի Արհեստները Մարմարիկում մասնավոր խմբի սաների աշխատանքների ցուցադրություն, ստվերների թատրոնի ներկայացում, ասեղնագործության և շրխկան պատրաստելու վարպետության դաս, հնագույն տեխնիկայով գոտեգործության ցուցադրում, արհեստներին վերաբերող հանելուկախաղ։