Ծաղկազարդի կրթական ծրագիր Ժողովրդական արվեստների թանգարանում 

Ծաղկազարդի կրթական ծրագիր Ժողովրդական արվեստների թանգարանում

«ՖՈԼԿԱՆԻՎ» կրթական նախագծի շրջանակում Ժողովրդական արվեստների թանգարանը շարունակում է ներկայացնել հայկական տոնացույցի մաս կազմող տոներին նվիրված կրթական ծրագրեր, որոնց շարքում Բարեկենդանին հաջորդում են Ծաղկազարդը և Սուրբ Հարության տոնը։

Ծաղկազարդը նշում են Մեծ պահքի վեցերորդ շաբաթվա կիրակի օրը։ Եկեղեցում և կենցաղում հիմնական արարողությունները պտտվում են նոր ծաղկած ուռենու շուրջը։ Եկեղեցում օրը նշանավորվում է որպես Հիսուսի Երուսաղեմ մտնելու օր, երբ ժողովուրդը նրան դիմավորել է ձիթենու, արմավենու և դափնու ճյուղերով, որոնք հին աշխարհում հաղթանակի խորհրդանիշներ էին։ Հայաստանում դրանք փոխարինվել են ուռենու ճյուղերով, քանի որ ուռենին համարվում էր սրբազան ծառ։

Ծաղկազարդի կրթական ծրագրի շրջանակում մասնակիցները կպատրաստեն գարնանային թաղիքե գլխազարդեր և փնջեր, կսովորեն տոնին նվիրված երգեր։

Comments are closed.