
Ժողովրդական արվեստների թանգարանը սիրով հյուրընկալեց մի խումբ ուսանողների Լեհաստանից, որոնց ոգեշնչել էին դեռևս 2023 թվականի նոյեմբերին թանգարանի կողմից Վարշավայում իրականացված գորգագործության և կարպետագործության դասընթացները։ Նրանք հնարավորություն ունեցան տեղում բացահայտելու հայկական ժողովրդական արվեստի ողջ հարստությունը, շրջեցին թանգարանի հիմնական և ժամանակավոր ցուցադրությունների սրահներում, հայ վարպետների ձեռքի աշխատանքները ներկայացնող նորաբաց խանութում։ Թանգարանը շնորհակալություն է հայտնում Նունե Գևորգյանին՝ այցը նախաձեռնելու համար։
Հիշեցնենք, որ կրթամշակութային ծրագիրն իրականացվել էր Վարշավայի թագավորական ամրոցի գորգերի սրահում և մի շարք կրթամշակութային կազմակերպություններում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և Ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ համագործակցելով Լեհ-հայկական հիմնադրամի, Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի, Լեհաստանում Սփյուռքի գործերի հանձնակատարի հետ՝ Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հովանու ներքո։